Նորություններ

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 01․01․2025Թ․ -ԻՑ ՀԵՏՈ

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 01․01․2025Թ․ -ԻՑ ՀԵՏՈ

Հաշվապահական հաշվառման ծառայություներ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներից հաճախ են հարցնում՝ ինչ օրենսդրական փոփոխությունների է ենթարկվելու միկրոձեռնարկատիրության համակարգը 2025թ-ից հետո։ Ստորև հակիրճ ներկայացված են միկրոձեռնարկատիրությանը վերաբերվող հիմնական դրույթները, որոնք ուժի մեջ կմտնեն 2025 թ-ից

 

 

01.01.2025թ.-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել`

 

-բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կազմակերպությունները, առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը,

 

-խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, փորձաքննական, բժշկական օգնության և սպասարկման, ատամնատեխնիկական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման, միջնորդական և վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման ծառայություններ մատուցողները, ծրագրային ապահովման մշակման, տեղեկատվության մշակման և փոխանցման, գիտահետազոտական, փորձարարական կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական և շինարարական աշխատանքներ կատարողները, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնողները, անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեություն իրականացնողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի 3-րդ հավելվածով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշի, ճաշի, ընթրիքի) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն կետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները,

 

-Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել,

 

-Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 24 միլիոն դրամը,

 

-Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք

-իրենց գործունեության ընթացքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքն օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք,

 

-իրենց գործունեության ընթացքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքն օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք,

 

-վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

 

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը

 

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ`

1) ՀՀ ներմուծվող ապրանքների մասով առաջացող հարկերից.

2) որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից.

3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

 

01.01.2025թ.-ից

 

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները՝  վարձու աշխատողներին վճարվող եկամուտներից եկամտային հարկը, ամսական 5000 դրամի փոխարեն, հաշվարկում են 20 տոկոս դրույքաչափով, - որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից։

 

01.01.2025թ.-ից

 

  Շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝ - միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, - միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով հաշվարկվող ծախսերը:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են հարկային մարմին Օրենսգրքով սահմանված այլ հարկային հաշվարկներ ներկայացնելուց, բացառությամբ`

1) ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում Օրենսգրքով սահմանված փաստաթղթերի.

2) Օրենսգրքով սահմանված հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.

3) Օրենսգրքով սահմանված հարկման օբյեկտների մասով Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվելու դեպքում՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.

4) Օրենսգրքով սահմանված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի:

 

 

 

 

Plus
Share