Նորություններ

2018 հարկային օրենսգիրք -5 փոփոխություն (մաս hինգերորդ)

2018 հարկային օրենսգիրք -5 փոփոխություն (մաս hինգերորդ)

1․ Միասնական հաշիվ` Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.

(Հոդված 4, կետ 1, ենթակետ 8)

Սա նոր հասկացություն է, հարկ վճարողը մինչեւ հարկային հաշվարկների ներկայացումը կարող է փաստացի տնօրինել իր կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները, այդ թվում՝ հետ ստանալ: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ միասնական գանձապետական հաշվի ներդրմամբ կվերանա գերավճարներ կուտակելու հնարավորությունը, ինչը հնարավորություն էր  տալիս խուսափել հաշվետվությունների ճշգրտման արդյունքում առաջացող հավելյալ հարկային պարտավորությունների տույժերից։

 

2․ ԱԱՀ-ով հարկման գործարք է համարվում փոխառության տրամադրումը

(Հոդված 60, կետ 1, ենթակետ 2 բ.)

Նորություն

 

3․ ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

(Հոդված 69)

Նախկինում մինչև 100 մլն. շրջանառություն ունեցողների համար ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջան էր համարվում եռամսյակը

 

4․ 1. Օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

1) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին.

2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանների առկայությունից՝ կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե Օրենսգրքի 70-րդ գլխով սահմանված երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով, հարկային մարմնի սահմանած կարգով, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվում են որպես փոխկապակցված: Սույն մասի կիրառության իմաստով, հարկ վճարողներին որպես փոխկապակցված ճանաչելիս հաշվի են առնվում, մասնավորապես, հետևյալ հանգամանքները.

1) միմյանց միջև կատարվող գործարքների ծավալը, պարբերականությունը.

2) միմյանցից ձեռք բերվող ապրանքների հետագա վաճառքի գներն ու առևտրային վերադիրները.

3) որևէ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժնի մեծությունը:

(Հոդված 30)

Նախկինում 1-ին կետի դեպքում չէին համարվում փոխկապակցված, պարզապես չէին կարող համարվել; շրջանառության հարկ վճարողներ:

 

5․ Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներից շրջանառության հարկը հաշվարկվում է 1.5% դրույքաչափով

(Հոդված 258, կետ 1)

Plus
Share