Գործընկերներ

Իմպրես ընկերությունը վարում է բազմաբնույթ ընկերությունների հաշվապահություն այդ իսկ պատճառով մեր աշխատակիցները մասնագիտացել են տարատեսակ ոլորտների հաշվապահական նրբություններին:  Ստորև ներկայացնում ենք մեր գործընկերներից մի քանիսին:

Քոլլաբ Ֆաբրիկ

Քոլլաբ Ֆաբրիկ -ը Երեւանում տեղակայված ընկերություն է, որը օգնում է եվրոպական եւ Մերձավոր Արևելքի ստարտափներին Հայաստանում ձևավորել հեռահար թիմեր՝ հավաքագրելով բանիմաց աշխատակիցների և առաջարկելով ուղիղ աշխատանքի լուծումներ։

 

Կայք՝ collabfabrik.com

Արմենո

Արմենո - խանութների ցանց՝ տղամարդկանց, կանացի և մանկական կոշիկների լավագույն տեսականի՝ մատչելի գներով։ 

Տերաքլաուդ

Տերաքլաուդը - ամերիկյան ընկերություն է, որը մասնագիտացած է ամպային (cloud) և DevOps լուծումների մատուցման մեջ՝ ապահովելով տվյալների անվտանգություն, ավտոմատացում և արդյունավետություն բիզնեսների համար։

 

Կայք՝ teracloud.com

ԱՀԱ կոլեկտիվ ՀԿ

ԱՀԱ կոլեկտիվ ՀԿ-ն գործում է որպես անկախ կուրատորական պրակտիկա՝ ներգրավված միջազգային մակարդակով, արմատավորված Հայաստանում։ Զբաղվում է արվեստի ցուցադրություններով, հրատարակություններով եւ ստեղծագործությամբ։

 

Կայք՝ aha.am

Академия слуха

Академия слуха - կենտրոնների մի ցանց է, որը մասնագիտացած է լսողական սարքերի ընտրության և կարգավորման, ինչպես նաև վերականգնողական տեխնիկայի տրամադրման մեջ։

 

Կայք՝ as.clinic․am

Վայլդբերրիզ

Խոշորագույն ինտերնետ մանրածախ առևտրի օպերատոր Հայաստանում և տարածաշրջանում

Ֆեյսֆորմ

Ֆեյսֆորմ - հայկական տեխնոլոգիական ընկերություն է, որը մասնագիտանում է դեմքի 3D սկանավորման եւ ռիգինգի լուծումների մշակման մեջ։ Ընկերությունը կենտրոնացած է բարձրորակ թվային մոդելների ստեղծման վրա՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Wrap, ZWrap եւ Wrap4D։

 

Կայք՝ faceform.com

Արկ Նեթվորքս ՍՊԸ

Արկ Նեթվորքս ՍՊԸ-ն տրամադրում է նախագծման և ծրագրային ապահովման զարգացման ծառայություններ ցանցային համակարգերի համար։

 

Կայք՝ arknetworks.xyz

Սքայ Թեք

Սքայ Թեք - հայկական տեխնոլոգիական ընկերություն է, որը մասնագիտանում է թվային լուծումների մշակման և համակարգչային ծրագրավորման ոլորտում։

 

Կայք՝ skytech.am

 

«Քառակուսի» կրթական հիմնադրամ

Քառակուսի ԿՀ-ը՝ կազմակերպում է մաթեմատիկայի օլիմպիական և հետաքրքրաշարժ խմբակներ, մեթոդական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի տարբեր մարզերում մաթեմատիկայի օլիմպիական և հետաքրքրաշարժ խմբակներ վարող ուսուցիչներին, մասնակցում է մաթեմատիկայի հանրակրթական դասագրքերի և նրանց կից խնդրագրքերի ստեղծմանը։  

 

Կայք՝ qarakusi.am

ԻԴԵԱԼ ԹԻՄ ԷՅԷՄ ՍՊԸ

Ideal Team AM – Salesforce CRM համակարգերի ներդրման, հարմարեցման և տեխնիկական աջակցության մասնագիտացված ընկերություն, որն օգնում է բիզնեսներին ավտոմատացնել գործընթացները և բարձրացնել վաճառքների արդյունավետությունը։

 

Կայք՝ idealteam.am

«ՏՈՆԻ ՊԻՑՑԱ» 

«ՏՈՆԻ ՊԻՑՑԱ» -ն Երևանում գործող պիցցերիա է, որն առաջարկում է իսկական իտալական ոճի պիցցա՝ թարմ բաղադրիչներով և մատչելի գներով։ Այն հայտնի է նաև արագ առաքմամբ և բարեհամբույր սպասարկմամբ։

«Բրդլինքս Հայաստան Բնապահպանական» ՀԿ

«Բրդլինքս Հայաստան Բնապահպանական» ՀԿ - ն Հայաստանում գործում է բնապահպանական ուղղությամբ՝ աշխատելով որսորդության կանոնների բարելավման, վտանգված թռչունների տեսակների պահպանության եւ հետազոտության ուղղությամբ։

 

Կայք՝ bird-links.org

ՆՅՈՒ ԲԱԼԱՆՍ

Սպորտային կոշիկների մանրածախ առևտուր

«ՍԵՎՆ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ

«ՍԵՎՆ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ն հայկական ընկերություն է, որը մասնագիտացած է նախօրինակ կոնկրետ սալիկների, եզրաքարերի և այլ կոնկրետ արտադրանքի արտադրության մեջ՝ ապահովելով բարձրորակ և դիմացկուն լուծումներ բնակելի և առևտրային նախագծերի համար։

«ԹԵՔ42» ՍՊԸ

«ԹԵՔ42» ՍՊԸ-ն հանդիսանում է ՏՏ ոլորտի կազմակերպություն, որը հիմնադրվել է 2019 թվականին։ Այն առաջարկում է տարբեր մակարդակի դասընթացներ` սկսնակների համար և նրանց համար ովքեր ունեն որոշակի գիտելիքներ։ 

Կայք։ tech42.am

Իթ Իզ Արմենիա

Իթ Իզ Արմենիան ստեղծվել է 2018 թվականի օգոստոսին։ Այն ՏՏ ոլորտի հարթակ է, որը ստեղծում է կապ մասնագետի ու կազմակերպության միջև։

Իթ Իզ-ի նպատակն է, ներկայացնել Հայաստանը որպես գրավիչ վայր ապրելու և աշխատելու համար ամբողջ աշխարհի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար։

Կայք։ itis.am

ՀայՀոսթ

ՀայՀոսթ-ն առաջարկում է Դոմենի գրանցման և Վեբ Հոսթինգ ծառայություններ:

Մեր առաքելությունն է՝ տրամադրել որակյալ հոսթինգի ծառայություններ հայկական և արտասահմանյան կայքերի համար: Մեր սերվերները տեղակայված են Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում: Մեր հաճախորդների կայքերը արագ են բեռնվում՝ տարիների աշխատանքի և փորձի շնորհիվ: Ի տարբերություն այլ հոսթինգի ծառայությունների, մենք տեխնիկական աջակցություն ենք տրամադրում երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Կայք։ hayhost.am

«Վայլդբերրիզ» ՍՊԸ

«Վայլդբերրիզ» ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես սուրհանդակային ծառայություն մատուցող։ Իսկ արդեն 2019-ին ճանաչվել է որպես Ռուսաստանի նորաձևության խոշորագույն վաճառող։

Վայլդբերրիզ-ը հագուստի, կոշկեղենի, էլեկտրոնիկայի, մանկական ապրանքների, կենցաղային ապրանքների և այլ ապրանքների միջազգային առցանց խանութ է։ Ընկերությունն ունի մասնաճյուղեր մի շարք երկրներում, ինչպիսիք են՝ Հայաստանը, Բելառուսը, Լեհաստանը, Գերմանիան, Ուկրաինան և այլն։

Կայք։ wildberries.am

«ՆԻԿԱ» ՍՊԸ

«ՆԻԿԱ» ՍՊԸ-ն ոսկերչական ժամացույցների առաջատար արտադրող է Ռուսաստանում:

Ապրանքանիշի պատմությունը սկսվեց այն պահից, երբ նրա հիմնադիրները որոշեցին, որ թանկարժեք պարագաները պետք է ուշադրություն գրավեն ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլև իրենց մեջ ներդրված գաղափարի մեծությամբ: 2003 թվականից ի վեր ՆԻԿԱ- ն անում է ամեն ինչ, որպեսզի «Պատրաստված է Ռուսաստանում» գրությամբ ժամացույցները, ինչպես կես դար առաջ, կապված լինեն որակի, հուսալիության և գրավիչ դիզայնի հետ ամբողջ աշխարհում:

Ժամացույցների ամենամեծ ռուսական գործարանում վարպետները ստեղծում են զարմանալի ժամացույցներ և պարագաներ ոսկուց և արծաթից, որտեղ աշխատում են ավելի քան 570 աշխատող։

Կայք։ nikawatches.ru

Արարատ Սթայլ

Հավատարիմ մնալով հայոց պատմությանն ակունքներին, Արարատ Սթայլ-ը համագործակցում է տեղական առաջատար դիզայներների հետ ՝ ստեղծելով յուրահատուկ հագուստ ՝ օգտագործելով հայկական գունավորում, տպագրություն և քարտեզներ:

Տեղական ապրանքանիշերին և դիզայներներին աջակցելու մեր առաքելությամբ մենք ստեղծեցինք այս եզակի հարթակը` հայկական իրերը միջազգային շուկա առաջարկելու համար: Մենք ներկայացնում ենք միայն այն ապրանքները, որոնք տեղացիների կողմից շատ լավ են ընդունվել, և այժմ մենք նպատակ ունենք մեր աշխատանքն առաջարկել ամբողջ աշխարհին:

Կայք։ araratstyle.com

ՋԻ - ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ ՍՊԸ

"Ջի-Ջի Սոլյուշնս" ՍՊԸ-ն ստեղծվել է 2010թ-ին: Հզոր ինտելեկտուալ ներուժի և աշխատասեր անձնակազմի շնորհիվ, ընդամենը մի քանի ամիսների ընթացքում, կատարելով ահռելի աշխատանք, ընկերությունը պատրաստել է Բաշխիչ Աշտարակ ԲԱ-200 -ի առաջին արտադրական նմուշը:

Ընկերության գործունեության հիմնական ոլորտը Ավտոմատ Կառավարման Համակարգերի նախագծումն է, իսկ որպես մասնավոր ճյուղ ընտրվեց Բաշխիչ Աշտարակի նախագծումն ու պատրաստումը: Մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ ներկայումս հայաստանյան շուկայի ԱԳԼՃԿ-ների ճնշող մեծամասնությունը շահագործում է "Ջի-Ջի Սոլյուշնս" ՍՊԸ-ի արտադրած Բաշխիչ Աշտարակ ԲԱ-200-ը: Ընկերությունը նաև արտահանում է իր արտադրանքը արտասահմանյան մի շարք երկրներ:

կայք http://www.gg-solutions.am/

էլ. փոստ [email protected]

"Թամարա" ՍՊԸ

Թամարա ընկերությունը հիմնադրվել է 1988 թվականին և մասնագիտացել է կաթնամթերքի, քաղցրավենիքի արտադրության մեջ: Ընկերության արտադրանքը վայելում է մեծ պահանջարկ ինչպես Հայաստանում, այպես էլ արտերկրում: Արտադրանքը արտահանվում է  ԱՄՆ և Ռուսաստան:

Ընկերությունը արտադրում է ավելի քան 90 տեսակ պաղպաղակ, 30 տեսակ քաղցրավենիք և 15 տեսակ կաթնամթերք: Ընկերությունում աշխատում է 260-300 աշխատող:

 

http://www.tamara.am/

Թայմ Թու Իթ

“Time to eat”-ում Դուք կհամտեսեք յուրօրինակ և բացառիկ համով սենդվիչներ և սենդվիչ-լոշիկներ, որի պատրաստումը կատարվում է հաճախորդի աչքի առաջ և նրա անմիջական մասնակցությամբ: Մեզ մոտ միշտ կարող եք ակնկալել ջերմ և բարեհամբույր ընդունելություն, որը թույլ է տալիս ցանկացած այցելուի զգալ ընտանեկան միջավայրում: Բացի սենդվիչներից՝ Արշակունյաց 6/74 հասցեում հաճախորդը կարող է համտեսել նաև մեր խոհարարի կողմից պատրաստված յուրօրինակ մի շարք կերակրատեսակներ:

 

Կայք: http://www.timetoeat.am/

 

ԱՆԵՔՍ ՍՏՈՒԴԻԱ ՍՊԸ

Անեքս Ստուդիան վեբ դիզայնի և մշակման առաջատար ընկերություններից է Հայաստանում: Արհեստավարժ մասնագետների աշխատանքներն առանձնանում են յուրօրինակ դիզայնով և բարձր ֆունկցիոնալությամբ: Ռուսական ընկերությունների հետ  համագործակցության արդյունքում ստեղծվել են տարածաշրջանի ամենախոշոր թեմատիկ պորտալներից մի քանիսը՝ www.pam65.ru, www.mycigars.ru,  www.art79.ru:

Երանգ

Ընկերությունը 1997 թվականից հաջողությամբ գործում է լաքերի և ներկերի արտադրանքի շուկայում: 

Մեր բիզնեսը հիմնված է շուկայի բնական պահանջների հիման վրա՝ լաքերի և ներկերի ապրանքներն արտադրողների և սպառողների միջև առկա ապահով, տնտեսապես ողջամիտ կապով: 

Առաջարկում ենք բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ճարտարապետաշինարարական և արտադրական ներկերի, էմալների, նախաներկերի, ներծծող նյութերի, լաքերի, ծեփամածիկների և բայցերի լայն տեսականի՝ աշխարհում խոշորագույն UGL (ZarDrylok բրենդերով) , Sherwin-WilliamsDutch BoyMinwax.  արտադրողների  ԱՄՆ-ի արտադրողների կողմից:

 

http://yerang.am/

ԱՅԹԵՄ ՍՊԸ

ԱՅԹԵՄ ընկերությունը պատվիրատուին առաջարկում է ՏՏ լուծումների ամբողջական փաթեթ՝ սկսած դիզայնից ու ծրագրավորումից մինչև համակարգչային ինֆորմացիոն համակարգերի սպասարկում: Ստեղծելով գերժամանակակից ծրագրեր՝ ընկերությունը պարզեցնում է Ձեր աշխատանքային գործընթացները:

Պեռնո Ռիկար Արմենիա

"Պեռնո Ռիկար" Խմբի պատմությունը Հայաստանում սկսվել է դեռևս 1998-1999թթ., երբ Խմբի անդամ դարձավ լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրությամբ զբաղվող Երևանի կոնյակի գործարանը:
Քաջ գիտակցելով հայաստանյան շուկայի զարգացման ներուժը և ելնելով վաճառքը արտադրությունից տարանջատելու իր սկզբունքից ` "Պեռնո Ռիկար" Խումբը որոշում կայացրեց հանրապետությունում հիմնել առանձին դիստրիբուցիոն ընկերություն: Այն կզբաղվեր Հայաստանում` Խմբի արտադրանքի շուկայավարմամբ և վաճառքով` հնարավորություն ընձեռելով Երևանի կոնյակի գործարանին ծավալել բացառապես իր գլխավոր և հիմնական գործունեությունը` ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրությունը: Ու չնայած ընկերության ծավալած գործունեության համեմատաբար կարճ ժամանակահատվածին` այն արդեն իր լուման է ներդրել "Պեռնո Ռիկար" Խմբի կայուն զարգացման մեջ` իր ուրույն տեղը զբաղեցնելով Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքում և իր գործուն դերակատարումն ունենալով Հայաստանի տնտեսության աճի մեջ:

 

https://pernod-ricard.am/

LC WAIKIKI ապրանքանիշը, որի կարգախոսն է ՛բոլորն արժանի են հագնվել լավ՛, իր հաճախորդներին առաջարկում է նորաձև, հարմարավետ, որակյալ արտադրանք մատչելի գներով: LC WAIKIKI ապրանքանիշը հայտնի է ավելի քան 22 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Երևանյան խանութներում կարող եք գտնել հարմարավետ ու յուրահատուկ հագուստ կանանց, տղամարդկանց և երեխաների համար և որն ամենակարևորն է՝ մատչելի գներով:

Խոշորագույն առցանց մանրածախ ընկերությունը Հայաստանում

Mary Bakery խանութն առաջարկում է հաճելի համով և բույրով թարմ թխվածքներ, տորթեր և խմորեղեններ: Խանութում ներկայացված են նույն արտադրամասում պատրաստված հրուշակեղենը, որի արտադրության մեջ օգտագործվում են բացառապես տեղական արտադրության բարձրորակ և թարմ կաթնամթերք, ձու, ալյուր, ինչի արդյունքն էլ հանդիսանում են այն տորթերն և խմորեղենները, որոնք անգերազանցելի են թե համի, թե արտաքին զարդարանքի առումներով:

Միստի Ֆյումս

Միստի Ֆյումսն առաջին վեյփ* խանութ-սրահն է Հայաստանում՝ տեղակայված Երևանի կենտրոնում, Թումանյան 18 հասցեում։ Միստի Ֆյումսը հաճախորդի համար ապահովում է իրական ընտրություն՝ բացահայտելու բարձրակարգ ապրանքանիշի էլ. ծխախոտները և հեղուկները Փարիզից և Կալիֆորնիայից։ Խանութ-սրահի դիզայնն ունի յուրահատուկ և հստակ գեղեցկությամբ ինտերիեր։ Մենք նպատակն է՝ մարդկանց հասցնել, որ էլ. ծխախոտը 95%-ով պակաս վնասակար է, քան սովորականը, և ստեղծել նոր բառ` վեյփ* հայերենում։ 

*վեյփ - էլ. ծխախոտի կիրառման գործողություն

 

http://mistyfumes.am/

Մոբի-էս

Միբի Էս ընկերությունը հիմնադրվել է 1990 թվականի մայիսին:
1999 թվականից, մենք կենտրոնացրել ենք մեր փորձն ու արհեստավարժական հմտությունները 1C-ի բազայի հիման վրա մեր սեփական կոնֆիգուրացիայի ստեղծման և ներդրման վրա: Մեր գործունեության հիմնական ուղղվածությունը համալիր ավտոմատացումն է, ինչը ենթադրում է ՝ ընկերության ամողջական հաշվառում, ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, ապրանքի առաքման գործընթացի ավտոմատացում և այլն:
Մեր ամենապահաջված մշակումներից է վաճառքի գործակալների աշխատանքը ավտոմատացնող Մոբի-Էս ծրագիրը: Ներդրման և օգտագործման պարզությունը, ծրագրի հարմար գինը ապահովում են Մոբի Էս ծրագրի մեծ պահանջարկը:

 

https://mobi-c.ru/

Ջեյ-Թի-Այ

Ջեյ-Թի-Այ-ը հանդիսանում է համաշխարհային խոշորագույն մարկետինգային ընկերություն:

Մեր անձնակազմը