Կառավարության կայք www.e-gov.am
Այս կայքում դուք կարող եք գտնել կառավարության ընդունած վերջին որոշումները, ինչպես նաև որոշումների արխիվը:
ՀՀ կենտրոնական բանկի կայք www.cba.am
Այստեղ Դուք կարող եք գտնել Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքները, փոխարժեքների արխիվը և փոխարժեքի հաշվիչ:
Էլեկտրոնային ռեգիստրի կայք www.e-register.am
Այստեղ դուք կարող եք ներկայացնել Ա/Ձ և իրավաբանական անձանց պետական գրանցման առցանց հայտեր, հետեւել Ձեր դիմումների ընթացքին, որոնել եւ ձեռք բերել տեղեկություններ Ձեզ հետաքրքրող ընկերությունների վերաբերյալ, ինչպես նաև կատարել իրական շահառուի հայտարարագրում։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն www.armstat.am
Այս կայքում դուք կարող եք գտնել վիճակագրական ծառայությանը ներկայացվող հաշվետվությունները և դրանց լրացման հրահանգերը:
ՀՀ հարկային ծառայության կայք www.src.am
Այս կայքում դուք կարող եք գտնել
1. Հարկային հաշվետվությունների և վճարումների վերջնաժամկետները
2. Հարկերի վճարման հաշվեհամարների համառոտ ցանկը
3. Փնտրել հարկ վճարողներին ըստ իրենց անվանման կամ ՀՎՀՀ-ի
Ազգային ժողովի կայք www.parliament.am
Այստեղ դուք կարող եք գտնել ՀՀ օրենքները և դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծեր/ամբողջությամբ ընդունվածներ բաժնում ամբողջությամբ ընդունված նախաձեռնությունները:
www.arlis.am
Այս կայքում դուք կարող եք գտնել
ՀՀ աշխատանքային , քաղաքացիական, վարչական իրավախախտումների վերաբերյալ, մաքսային և մի շարք այլ օրենսգրքեր, ինչպես նաև ՀՀ օրենքներ, որոշումներ, պարզաբանումներ:
ՀՀ պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ verify.e-gov.am
Այստեղ դուք կարող եք ստուգել ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթերի վավերականությունը՝ օգտագործելով փաստաթղթի 16-նիշանոց հսկիչ համարը և տրման ամսաթիվը։
Անձնական տվյալների էլեկտրոնային հարթակ mydata.hartak.am
Այս հարթակում կարող եք դիտել Ձեր մասին պետական տեղեկատվությունը և հետևել, թե ինչպես են օգտագործվում այդ տվյալները։ Մուտքը կատարվում է «ԵսԵմ» հարթակի միջոցով։
ՀՀ արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակ e-services.moj.am
Այս կայքում դուք կարող եք օնլայն կատարել՝
2․ Ա/Ձ տեղեկությունների փոփոխություն
4․ Ա/Ձ կրկին հաշվառում (վերահաշվառում)
5․ Գործադիր մարմնի ղեկավարի կողմից լիազորագրի տրամադրում
6․ Լիազորված անձի կողմից լիազորագրի տվյալների տրամադրում
ՊԵԿ թվային ծառայությունների հարթակ e-services.src.am
Այս հարթակում կարող եք առցանց օգտվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) թվային ծառայություններից, այդ թվում՝ ստանալ հարկային ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանք, տրամադրել կամ ներկայացնել լիազորագիր և օգտվել այլ հարկային ու մաքսային էլեկտրոնային ծառայություններից։
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ e-request.am
Այս հարթակի միջոցով կարող եք առցանց ուղարկել դիմում, հարցում, բողոք կամ առաջարկ շուրջ 140 պետական մարմինների և կազմակերպությունների, հետևել դիմումի ընթացքին, ինչպես նաև ամրագրել ընդունելություն պետական մարմիններում՝ առանց դրանք այցելելու։