Խումբ 1-ին – 2024 թվականի ընթացքում եղել են վարձու աշխատող
Խումբ 2-րդ - 2024 թվականի ընթացքում մատուցել են ծառայություն քաղաքացիաիրավական պայմանագրի հիմքով
Խումբ 3-րդ – 2024 թվականին ստացել են 20 մլն դրամ և ավելի փոխառություն
Խումբ 4-րդ – 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են պետական և համայնքային ծառայող, և կամ համայնքային պաշտոն զբաղեցնող անձ
Խումբ 5-րդ – 2023 թվականի ֆինանսական տարվա արդյունքներով 1 մլրդ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակիցները
Խումբ 6-րդ – «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով, իրական շահառուներ համարվողները․ կարճ ասած – կազմակերպությունների իրական շահառուները
Խումբ 7-րդ – անձիք, ովքեր 2024 թվականի ընթացքում ստացել են հարկվող եկամուտներ ոչ հարկային գործակալից (այսինքն այդ եկամուտներից հարկեր չեն պահվել և վճարվել ՀՀ բյուջե)
Խումբ 8-րդ – անձիք ովքեր 2023 թվականի հաշվետու տարվա համար 2024 թվականին ներկայացրել են երամուտների հայտարարագիր
Առաջին հերթին պետք է ունենալ նույնականացման քարտ, իսկ եթե չունեք, դիմեք Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես գրանցվելով այդտեղ։
Եթե արդեն ունեք նույնականացման քարտ, ձեզ մնում է նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել ձեզ սպասարկող կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած կենտրոն, որտեղ ձեր բջջային SIM քարտը կփոխարինվի նոր քարտով՝ պահպանելով հեռախոսահամարը, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտրամադրեն նոր քարտ։
Հաջորդ քայլով կապի օպերատորները կակտիվացնեն էլեկտրոնային նույնականացումը վեցանիշ կոդի միջոցով, որը պարտադիր պետք է գալու հայտարարագրման համակարգ մուտք գործելու համար։ Բջջային կապի օպերատորի կենտրոնում կարող եք աշխատակիցների օգնությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը կամ դա անել ինքնուրույն՝ վճարային տերմինալների կամ ekeng.am կայքէջի միջոցով։
Անձի նույնականացում կարող եք իրականացնել նաև Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով, որի համար անհրաժեշտ է՝ ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր: Եթե PIN և PUK ծածկագրերը չեն պահպանվել, ապա անհրաժեշտ է նույնականացման քարտով և բջջային հեռախոսով դարձյալ այցելել ձեզ սպասարկող բջջային կապի օպերատորի ցանկացած կենտրոն, իսկ եթե ծածկագրերը պահպանվել են հաջորդիվ անհրաժեշտ է ունենալ ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել ԷԿԵՆԳ ընկերությունից։ Այնուհետև պետք է այցելել ekeng.am կայքէջ, ակտիվացնել էլեկտրոնային քարտը և հետևելով ուղեցույցներին՝ ստանալ էլեկտրոնային ստորագրությունը։
Եթե մուտք եք գործել <<ԵՍ ԵՄ>> համակարգի միջոցով և չունեք ՀՎՀՀ՝ անհրաժեշտ է անցնել «Անձնական տվյալներ» էջ և «Ստանալ ՀՎՀՀ» կոճակի միջոցով մուտք գործել տվյալ բաժին, ապա ներկայացնել ՀՎՀՀ ստանալու դիմումը։ Հաշված րոպեների ընթացքում կստանաք ՀՎՀՀ-ն։ Այս տարբերակը գործում է միայն ՀՀ քաղաքացիների համար։
Այնուհետև սկսում ենք լրացնել հայտարարագիրը, որը բաղկացած է 6 բաժիններից։
Բաժին 1-ում գործատուից ստացված եկամուտներն են, որոնք ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա լրացվում են ինքնաշխատ։
Բաժին 2րդ-ում լրացված են նվազեցվող (չհարկվող) եկամուտները, որոնք պետք է լրացնել ինքնուրույն։ Բաժինը բաղկացած է 26 կետից։ Այն չհարկվող եկամուտները, որոնք ներառված չեն այս բաժնի ցանկում, պետք է ներառել <<Այլ եկամուտներ>> դաշտում։ Այս բաժնում պետք է հայտարարագրել, եթե յուրաքանչյուր գործարքի գումարը կազմել է
300․000 դրամ և ավելի։
Բաժին 3-րդը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներին, որոնք ևս պետք է ինքնուրույն լրացնել։ Այս բաժնում լրացված տվյալներն առաջացնում են հարկային պարտավորություն։
Բաժին 4րդ-ում ներառված են <<Սոցիալական ծախսերը>>, որոնք կրկին լրացվում են ինքնաշխատ։ Եթե հայտարարատուի հանրային ծառայության համարանիշով՝ որպես սոցիալական ծախս կատարող դուրս գրված է հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր, ապա այդ ինֆորմացիան համակարգը կարտացոլի ավտոմատ։ 4-րդ բաժնի մի հատվածում ցույց է տալիս, թե հայտարարատուն որքան է <<սոցիալական ծախս>> կատարել, իսկ մյուսում <<փոխհատուցման չափը>>։
Բաժին 5րդ-ում ինքնաշխատ լրացվում են պետական բյուջեի վճարման կամ բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարները։
Բաժին 6-րդը ինքնազբաղվածությունից ստացված եկամուտներից սոցիալական վճարի հաշվարկն է, որը լրացվում է կամավոր և այն առաջացնում է պարտավորություն։
Վերջ։ Անհրաժեշտ է սեղմել <<Գրանցել>> կոճակը և այն հայտնվում է <<Լրացված հայտարարագրեր>> բաժնում։ Այնուհետև պետք է ստորագրել և սեղմել <<հանձնել ՊԵԿ>> կոճակը։
Հավաստիանալու համար, որ հայտարարագիրը բարեհաջող ուղարկվել է Պեկ, հանձնված հայտարարագրեր բաժնում պետք է սեղմել <<Ստացական>> կոճակը։
Ստանդարտ փաթեթ | Միջին փաթեթ | Մեծ փաթեթ |
---|---|---|
Հայտարարագրում | Հայտարարագրում | Հայտարարագրում |
սկսած 10.000 Դ․-ից | սկսած 20.000 Դ․-ից | սկսած 30.000 Դ․-ից |
Հայտարարագրի կազմում | Հայտարարագրի կազմում | Հայտարարագրի կազմում |
Հայտարարագրի ներկայացում | Հայտարարագրի ներկայացում | Հայտարարագրի ներկայացում |
MID-ն տեղում ձևակերպում | MID-ն տեղում ձևակերպում | MID-ն տեղում ձևակերպում |
ՀՎՀՀ-ի ստացում | ՀՎՀՀ-ի ստացում | ՀՎՀՀ-ի ստացում |
Սոցիալական ծախսի փոխհատուցման դիմումի ներկայացում | Սոցիալական ծախսի փոխհատուցման դիմումի ներկայացում | |
Բանկային հաշվետվությունների վերլուծություն |