Մեր մասին
<<Իմպրես>> հաշվապահական կազմակերպությունը հիմնադրվել է 2007 թվականին: Այս ընթացքում մենք հասցրել ենք ձեռք բերել մեր գործընկերների վստահությունն ու գոհունակությունը մեր կողմից մատուցվող հաշվապահական ծառայության որակի և պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ: Հաշվապահական ծառայությունից բացի մենք մասնագիտացել ենք նաև հարկային հաշվառման ծառայության ինչպես նաև բիզնես պրոցեսների ավտոմատացման ծառայությունում:
Համատեղելով փորձառությունը, տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած գիտելիքները և ուսումնասիրելով հաջողակ ընկերությունների փորձը` մենք օգնում ենք բարձրացնել մեր գործընկերների բիզնեսի արդյունավետությունը:
Մեր ընկերության հիմնական նպատակները ընդգրկում են գործընկերների ֆինանսական գործունեության որակի բարձրացումը, հաշվապահական հաշվառման համապատասխանեցումը ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին, հարկային բեռի նվազեցումը և բիզնես պրոցեսների ավտոմատացումը, ինչը գրավական է հանդիսանում բիզնես գործունեության բարելավմանը և տնտեսական աճին:
Իմպրես հաշվապահական ընկերությունը ունի որակավորված հաշվապահների թիմ, որոնք տիրապետում են թե՛ հաշվապահական հաշվառման նրբություններին, թե՛ գերազանց տիրապտում են անգլերեն և ռուսերեն լեզուներին, ինչի շնորհիվ մեր հաճախորդների հաշվապահությունը հուսալի ձեռքերում է և՛ տեղական և ՛ միջազգային գործարքներ անելիս։
Մեր ընկերության առաջնային կարգախոսներից մեկը՝ մատուցել ժամանակին համընթաց հաշվապահական ծառայություն։ Մեր հաճախորդների հաշվապահությունը արվում է կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ, մենք օգտագործում ենք հաշվապահական ծրագրերի(ՀԾ, 1С) նորագույն տարբերակները՝ մշտապես թարմացնելով դրանք։
Մատուցելով բարձրորակ հաշվապահական ծառայություն, մշակելով ճկուն և արդյունավետ հաշվապահական և ֆինանսական հաշվառման քաղաքականություն` մեր գործընկերներին հնարավորություն է ընձեռնվում տնտեսել զգալի գումարներ` ստեղծելով ազատ ֆինանսական միջոցներ:
Մեր կողմից մատուցվող հաշվապահական ծառայության կարևոր մասն է կազմում ՝ Հարկային հաշվառման ճշգրիտ և գրագետ վարումը,ինչը հնարավորություն է տալիս թեթևացնելու և օպտիմալացնելու հարկային բեռը:
Մեր ավտոմատացված համակարգերի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում բավականին արդյունավետ ձևով կազմակերպել տնտեսական գործունեությունը թե՛ Երևանում և թե՛ հանրապետության հեռավոր տարածաշրջաններում, այդպիսով երկրորդական պլան մղելով հաշվապահական ծառայության մատուցման ֆիզիկական տեղաբաշխումը:
Իմպրես հաշվապահական կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել իր գործընկերների գործունեության զարգացմանը, իսկ որակյալ և մաքուր հաշվապահական ծառայության մատուցումը լրացուցիչ շարժիչ ուժ է ընկերության առաջընթացը ապահովելու գործում։