Հաշվապահական գործառույթներ

Հաշվապահական հաշվառում
Հարկային հաշվառում և պլանավորում
 

Մենք առաջարկում ենք բազմաբովանդակ հաշվապահական ծառայություններ, այդ թվում՝

 

-տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում

-հաշվապահության վարում

-հաշվապահական հաշվետվությունների կազմում

-հաշվապահական և հարկային հաշվապահության խորհրդատվություն

-փաստաթղթաշրջանառության նախագծում և կազմակերպում

-հարկային պլանավորում

-հարկային հաշվետվությունների կազմում

-հարկային հաշվառում և հաշվետվությունների ներկայացում
-հարկային բեռի նվազեցում
-հարկային պլանավորում

-աշխատանքային պայմանագրերի կազմում
-հրամանների կազմում
-աշխատաժամանակի, գրաֆիկի, հերթապահությունների ցուցակների կազմում
-աշխատավարձի հաշվարկ
-բազմաբնույթ հայտերի և տեղեկանքների կազմում և ներկայացում հարկային, սոցիալական ապահովման և այլ մարմիններ

-փաստաթղթերի կազմում և ներկայացում պետ ռեգիստր

-գրանցման վկայականի ստացում

 

-անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում

-հարկային մարմինների հետ հանդիպումների կազմակերպում, մասնակցություն 

-ստուգման ընթացքում խորհրդատվություն և շահերի պաշտպանում

-հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում
-հարկային հաշվառման քաղաքականության մշակում
-կազմակերպության հաշվապահական հաշվառման փաստաթղթաշրջանառության մշակում

-խորհրդատվություն startup կազմակերպությունների համար

Բոլոր նրանց համար ովքեր դեռ չեն կողմնորոշվել հաստիքային հաշվապահի և հաշվապահական ընկերության միջև ստորև ներկայացնում ենք հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների մի շարք առավելություններ՝

 

-Հաշվապահության աութսորսինգի թերևս ամենակարևոր առավելություններից է միջոցների խնայողությունը: Դուք չեք վճարում հաշվապահի աշխատավարձից հարկերը, չեք կատարում ծախսեր հաշվապահական ծրագրերի ձեռքբերման և սպասարկման համար, փոխարենը ունենում եք որակավորված հաշվապահների մի ամբողջ թիմ և ստանում մատչելի և որակյալ հաշվապահական ծառայություն։

-Դուք ստիպված չեք պատասխանատվություն կրել հաշվապահի անփութության պատճառով: Դիմելով հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությանը՝ Դուք կազատվեք հաշվետվությունը մոռանալու կամ ուշացնելու հետևանքով առաջացող տույժ/տուգանքներից:

-Հաշվապահական ընկերությունները իրենց վրա են վերցնում փաստաթղթերի տեղափոխումը բանկերից, հարկային և այլ մարմիններից փաստաթղթեր վերցնելը/ներկայացնելը,այսպիսով Դուք կարողանում եք խնայել Ձեր ժամանակը:

-Ի տարբերություն հաստիքային հաշվապահի, որը կարղ է գնալ արձակուրդ և ձեր կողքին չլինել անհրաժեշտ պահին, հաշվապահական ծառայություն մատուցող ընկերությունում  ձեր հաշվապահությունը մշտապես հուսալի ձեռքերում է

-Որակյալ ծառայություններ մատուցող հաշվապահական ընկերությունները հետևում են օրենսդրական փոփոխություններին, ծանոթ են նաև օրենսդրական նախաձեռնություններին, ինչը օգնում է ճիշտ և ժամանակին ադապտացվել օրենքի փոփոխություններին, ընտրելով ճիշտ հաշվապահական քաղաքականություն:

-Հաշվապահական ծառայություն մատուցող ընկերությունների շուկայում մրցակցությունը շատ բարձր է, ինչից միայն շահում է հաճախորդը, ով հնարավորություն է ունենում ընտրել իր գործելաոճին համապատասխան հաշվապահական ընկերություն:

Գործընկերներ