Նորություններ

2018 հարկային օրենսգիրք -5 փոփոխություն(մաս առաջին)

2018 հարկային օրենսգիրք -5 փոփոխություն(մաս առաջին)

2018 թվականի հունվարի 01-ից ուժի մեջ մտնող հարկային  օրենսգիրքը հանրությանը ավելի հասանելի դարձնելու և առաջիկա փոփոխություններին պատրաստելու համար Իմպրես ընկերությունը առանձնացրել է կարևոր փոփոխություննեը և ձեզ կներկայացնի առաջիկա հոդվածներում։

 

Ստորև ներկայացված են օրենսքգրքի հինգ կարևոր փոփոխություն՝

 

1․ Նոտարների  համար  պարտադիր  է  դարձել ՀԴՄ-ի կիրառումը  (Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենք)

2․ Մի շարք գործունեության տեսակների մասով դուրս է եկել ՀԴՄ չկիրառելու արտոնությունը:

Ստորև թվարկված են նախկինում այդ արտոնությունից օգտվող գործունեությունները՝

հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով`(Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենք, հոդված 4, կետ 2)

բ) կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.

է) ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.

ը) գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի

թ) կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.

ժե) փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման.

(Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենք)

 

3․ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:

Հիշեցնենք որ նախկինում տույժը 0.15% էր

(Հարկերի մասին օրենք)

 

4․ Տույժը կիրառվում է վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար 

բայց ոչ ավել, քան 730 օրվա համար:

Հիշեցնենք որ նախկինում 365 օրվա համար էր գանձվում

(Հարկերի մասին օրենք)

 

5․ Հաստատագրված վճար հասկացությունը 2018-ից դուրս է գալիս , Ներկայումս հաստատագրված վճարով հարկվող  գործունեության 3 տեսակները 2018թ-ի հունվարի 1-ից հարկվելու են այլ հարկատեսակներով, մասնավորապես՝

  • ավտոտրանսպորտային գործունեությունից ուղևորափոխադրումները հարկվելու են արտոնագրային հարկով, իսկ բեռնափոխադրումները՝ հարկման ընդհանուր համակարգով,
  • վիճակախաղերի կազմակերպումից տոտալիզատորների կազմակերպման գործունեությունները հարկվելու են արտոնագրային հարկով, իսկ վիճակախաղերը՝ շրջանառության հարկով,
  • ավտոտրանսպորտային միջոցների գազալիցքավորման գործունեությունը հարկվելու է հարկման ընդհանուր համակարգով:
Plus
Share