Հաշվապահական Հաշվեկշիռ
Հին աշխարհում մարդկանց հուզում էր իրենց ունեցվածքի հաշվառման խնդիրը, որպեսզի զերծ մնան գողություններից , խարդախություններից։Դրա համար իրականացվում էր ունեցվածքի բնաիրային հաշվառում։Գրանցամատյաններում ներկայացվել են ունեցվածքի ֆիզիկական վիճակը, պարտատերերի ցանկը և այլն․․․։
Միջին դարերում բնամթերային տնտեսության վերափոխման ,դրամային և վարկային համակարգի ձևավորման , առևտրի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտություն առաջացավ հաշվառել ունեցվածքի վիճակը և դրա շարժը, ստացվելիք և վճարվելիք պարտքերը ինչպես բնաիրային այնպես էլ դրամական չափանիշներով(ունեցվածքի և պարտքերի բնաիրային ու դրամական հաշվառում )։
Հաշվառման համակարգում ուսումնասիրությունները հանգեցրին մի շատ կարևոր գաղափարախոսության ծնունդի՝ունեցվածքի(միջոցների) և դրանց գոյացման աղբյուրների մեծությունները միշտ հավասար են լինում։ Այսինքն՝ յուրաքանչյուր գործարք առաջացնում է հաշվառվող հոդվածներում երկակի փոփոխություն, հետևաբար կատարվում է երկակի գրանցում։ Օր․ երբ վաճառվում է ցորեն, ապա ցորենի մնացորդը պակասում է և ստացվելիք պարտքը՝ մեծանում։Երբ մարվում է պարտքը, ապա ավելանում է ունեցած փողը, միաժամանակ պակասում է պարտքի մեծությունը։
Հետագայում կազմավորվեցին ձեռնարկություններ, բաժնետիրական ընկերություններ, որոնց մասնակիցների գույքը արդեն առանձնացված էր անձնական գույքից։Իր ամբողջականությունը ստացավ ձեռնարկության հաշվապահական հաշվեկշիռը։
Հաշվապահական հաշվեկշիռը ֆինանսական հաշվետվությունների կարևորագույն բաղկացուցիչներից է , որի նպատակն է ժամանակի որևէ պահի դրությամբ կազմակերպության՝ ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների վիճակը ներկայացնելն է ։
Հղումը՝
Թաթուլ Մովսիսյան <<Հաշվապահական Հաշվառում >>