Նորություններ

Հաշվապահական աութսորսինգը կազմակերպություններում

Հաշվապահական աութսորսինգը կազմակերպություններում

          Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աութսորսինգի ծառայությունները առաջին      հերթին նախընտրելի են այնպիսի կազմակերպությունների համար, որոնք ձգտում են կենտրոնանալ իրենց                            հիմնական բիզնեսի կառուցման և ակտիվ զարգացման վրա, կամ ունեն յուրօրինակ (սպեցիֆիկ) հաշվապահական              հաշվառում։Այդպիսի կազմակերպությունների շարքին են դասվում՝ 

 

           

            ► Նորաստեղծ կազմակերպությունները

            ►Ա/Ձ-երը, միկրոձեռնարկատիրությունները

            ► Արտասահմանյան ընկերությունները

            ►Փոքր և միջին կազմակերպությունները

            ► Հոլդինգները

  •    

         Նորաստեղծ կազմակերպությունները

      Սկսելով սեփական բիզնեսը ՝ ձեռնարկատերերը հաճախ թերագնահատում են ընկերության գործառնական գործունեությունը պահպանելու համար պահանջվող աշխատաժամանակի ծախսերը։Այնպիսի գործառույթի վրա ինչպիսին հաշվապահական  հաշվառումն է, կազմակերպության ղեկավարությունը կարող է ծախսել շատ ժամանակ և էներգիա։

        Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հնարավորություն են տալիս կենտրոնանալ սեփական կազմակերպության կառուցման և ակտիվ զարգացման վրա՝ միաժամանակ երաշխավորելով հաշվապահական հաշվառման որակն ու արդյունավետությունը։

        Ա/Ձ-երը, միկրոձեռնարկատիրությունները

       Նման ընկերությունների համար հաշվապահական աութսորսինգը հանդիսանում է լավագույն տարբերակը, քանի որ փոքր ծավալի  աշխատանքների կատարման համար  ընդունել անհատական հաշվապահ անարդյունավետ է, իսկ անձամբ վարել հաշվապահական հաշվառումը, կհանգեցնի բիզնեսի զարգացմանն ուղղված կենտրոնացման նվազմանը։

      Կարող է թվալ, որ նման կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարումը այնքան էլ դժվար չէ, սակայն չպետք է մոռանալ, որ հարկային օրենսդրությունը անընդհատ փոփոխվում է և պետք է անընդհատ հետևել այդ փոփոխություններին, վարել հաշվառում, հաշվարկել հարկերը և հանձնել հաշվետվությունները, ինչը զգալի ժամանակ է պահանջում։

          Արտասահմանյան ընկերությունները

      Արտասահմանյան կազմակերպությունները հանդիսանում են առաջատարները այն կազմակերպությունների շարքում, որոնք իրենց հաշվապահական հաշվառումը հանձնել են հաշվապահական կազմակերպություններին։Արտերկրում վաղուց ընդունված է առանձնացնել ոչ հիմնական բիզնես գործառույթները և հանձնլ դրանք մասնագիտացված կազմակերպություններին։

      Աութսորսինգը թույլ է տալիս արտասահմանյան ընկերություններին, Հայաստանում դուստր ձեռնարկություն հիմնելիս, փոխանցել իրենց հաշվապահական և հարկային հաշվառումը մասնագետներին և չծանրաբեռնել ժամանակը ինքնուրույն հասկանալու համար Հայաստանում բիզնեսի գործունեության հաշվապահական հաշվառման բարդությունները։

                 Փոքր և միջին կազմակերպությունները

     Փոքր և միջին ձեռնարկությունները նախընտրում են աութսորսինգը՝ հաշվապահական հաշվառման արդյունավետությունը բարձրացնելու և ավելի որակյալ կադրեր ներգրավելու նպատակով։Փոքր և միջին ձեռնարկություններին ձեռնատու չէ ունենալ առանձին հաշվապահական բաժին, ինչը մեծ ծախսերի հետ է կապված։

     

         Հոլդինգները

     Հաշվապահական կազմակերպությունների հաճախորդների շրջանում մեծամասնություն են կազմում նաև հոլդինգները: Խոշոր հոլդինգները ոչ թե ամբողջ հաշվապահական հաշվառման բաժինն են հանձնում, այլ նրա առանձին բաժինները: Սա արդարացված է, քանի որ ցանկացած հաշվապահական բաժնում կան ոլորտներ, որոնք պահանջում են շատ ժամանակ և ջանք, բայց չեն պահանջում բարձր որակավորում ունեցող մասնագետի գիտելիքներ:

     Հաշվապահական կազմակերպություններում մասնագետներն ունեն տարբեր ոլորտների  ընկերությունների հաշվապահական  հաշվառման  մեծ փորձ, նրանք հետևում են բոլոր օրենսդրական փոփոխություններին, անընդհատ վերապատրաստում և թեստավորում են անցնում:

     

     

     

     

 

Plus
Share