Бухгалтерский аутсорсинг
Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աութսորսինգի ծառայությունները առաջին հերթին նախընտրելի են այնպիսի կազմակերպությունների համար, որոնք ձգտում են կենտրոնանալ իրենց հիմնական բիզնեսի կառուցման և ակտիվ զարգացման վրա, կամ ունեն յուրօրինակ (սպեցիֆիկ) հաշվապահական հաշվառում։Այդպիսի կազմակերպությունների շարքին են
դասվում՝
Նորաստեղծ կազմակերպությունները
Ա/Ձ-երը, միկրոձեռնարկատիրությունները
Արտասահմանյան ընկերությունները
Փոքր և միջին կազմակերպությունները
Հոլդինգները
Նորաստեղծ կազմակերպությունները
Սկսելով սեփական բիզնեսը ՝ ձեռնարկատերերը հաճախ թերագնահատում են ընկերության գործառնական գործունեությունը պահպանելու համար պահանջվող աշխատաժամանակի ծախսերը։Այնպիսի գործառույթի վրա ինչպիսին հաշվապահական հաշվառումն է, կազմակերպության ղեկավարությունը կարող է ծախսել շատ ժամանակ և էներգիա։
Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հնարավորություն են տալիս կենտրոնանալ սեփական կազմակերպության կառուցման և ակտիվ զարգացման վրա՝ միաժամանակ երաշխավորելով հաշվապահական հաշվառման որակն ու արդյունավետությունը։
Ա/Ձ-երը, միկրոձեռնարկատիրությունները
Նման ընկերությունների համար հաշվապահական աութսորսինգը հանդիսանում է լավագույն տարբերակը, քանի որ փոքր ծավալի աշխատանքների կատարման համար ընդունել անհատական հաշվապահ անարդյունավետ է, իսկ անձամբ վարել հաշվապահական հաշվառումը, կհանգեցնի բիզնեսի զարգացմանն ուղղված կենտրոնացման նվազմանը։
Կարող է թվալ, որ նման կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարումը այնքան էլ դժվար չէ, սակայն չպետք է մոռանալ, որ հարկային օրենսդրությունը անընդհատ փոփոխվում է և պետք է անընդհատ հետևել այդ փոփոխություններին, վարել հաշվառում, հաշվարկել հարկերը և հանձնել հաշվետվությունները, ինչը զգալի ժամանակ է պահանջում։
Արտասահմանյան ընկերությունները
Արտասահմանյան կազմակերպությունները հանդիսանում են առաջատարները այն կազմակերպությունների շարքում , որոնք իրենց հաշվապահական հաշվառումը հանձնել են հաշվապահական կազմակերպություններին։Արտերկրում վաղուց ընդունված է առանձնացնել ոչ հիմնական բիզնես գործառույթները և հանձնլ դրանք մասնագիտացված կազմակերպություններին։
Աութսորսինգը թույլ է տալիս արտասահմանյան ընկերություններին, Հայաստանում դուստր ձեռնարկություն հիմնելիս, փոխանցել իրենց հաշվապահական և հարկային հաշվառումը մասնագետներին և չծանրաբեռնել ժամանակը ինքնուրույն հասկանալու համար Հայաստանում բիզնեսի գործունեության հաշվապահական հաշվառման բարդությունները։
Փոքր և միջին կազմակերպությունները
Փոքր և միջին ձեռնարկությունները նախընտրում են աութսորսինգը՝ հաշվապահական հաշվառման արդյունավետությունը բարձրացնելու և ավելի որակյալ կադրեր ներգրավելու նպատակով։Փոքր և միջին ձեռնարկություններին ձեռնատու չէ ունենալ առանձին հաշվապահական բաժին ինչը մեծ ծախսերի հետ է կապված։
Հոլդինգները
Հաշվապահական կազմակերպությունների հաճախորդների շրջանում մեծամասնություն են կազմում նաև հոլդինգները: Խոշոր հոլդինգները ոչ թե ամբողջ հաշվապահական հաշվառման բաժինն են հանձնում, այլ նրա առանձին բաժինները: Սա արդարացված է, քանի որ ցանկացած հաշվապահական բաժնում կան ոլորտներ, որոնք պահանջում են շատ ժամանակ և ջանք, բայց չեն պահանջում բարձր որակավորում ունեցող մասնագետի գիտելիքներ:
Հաշվապահական կազմակերպություններում մասնագետներն ունեն տարբեր ոլորտների ընկերությունների հաշվապահական հաշվառման մեծ փորձ, նրանք հետևում են բոլոր օրենսդրական փոփոխություններին, անընդհատ վերապատրաստում և թեստավորում են անցնում: