Նորություններ

Հաշվապահական աութսորսինգ

Հաշվապահական աութսորսինգ

       Աութսորսինգ ( outsourcing ) - անգլերեն թարգմանությունից նշանակում է արտաքին աղբյուրի և (կամ) ռեսուրսի (մեկ այլ կազմակերպության) օգտագործումը կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակների կամ գործառույթների իրականացման համար: Ի տարբերություն ծառայությունների և աջակցության, որոնք միանվագ, էպիզոդիկ կամ պատահական բնույթ են կրում և սահմանափակվում են սկզբով և վերջով, աութսորսինգին սովորաբար փոխանցվում են գործառույթներ որոնք պահանջում են մասնագիտական և փորձառության բարձր որակավորում, ինչպես նաև անընդհատության ապահովում։ Աութսորսինգի ծառայության պայմանագրերը, ի տարբերություն այլ ծառայությունների, կնքվում են երկարաժամկետ հիմքի վրա՝ պայմանագիր (առնվազն 1 տարի):

       Աութսորսինգը թույլ է տալիս բարձրացնել    ձեռնարկության արդյունավետությունը և օգտագործել   ազատված կազմակերպչական, ֆինանսական և   մարդկային   ռեսուրսները     նոր

ուղղությունների զարգացման կամ ջանքերի կենտրոնացման համար:

        Համաշխարհային բիզնես պրակտիկայում աութսորսինգը առավել հաճախ ներառում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են հաշվապահությունը, գրասենյակի սպասարկումը (օրինակ՝ տարածքների մաքրումը), թարգմանչական ծառայությունները, տրանսպորտային ծառայությունները, համակարգչային ցանցի և տեղեկատվական ենթակառուցվածքի աջակցությունը, գովազդային ծառայությունները և անվտանգությունը:

      ԱՄՆ-ի Աութսորսինգի Ինստիտուտի տվյալներով՝ աութսորսինգը բիզնեսի օպտիմալացման ձևավորվող տեսակ է, որի ամենամեծ աճը նկատվել է ֆինանսների և հաշվապահական հաշվառման ոլորտներում: 1997 թվականին Ամերիկյան կառավարման ասոցիացիայի կողմից կազմված վիճակագրությունը ցույց է տվել, որ արդեն այն ժամանակ հարցված 600 ընկերությունների 20%-ը արտապատվիրել է ֆինանսական և հաշվապահական գործառնությունների առնվազն մի մասը, իսկ 80%-ը՝ որոշ վարչական գործառույթներ:

      Հանձնելով հաշվապահությունը մասնագիտացված հաշվապահական կազմակերպություններին ընկերությունները խնայում են թանկարժեք ժամանակ խուսափելով բյուրոկրատիկ ադմինիստրատիվ գործառությներից։ Ընտրելով հաշվապահական աութսորսինգը   

կազմակերպությունները խնայում են գումար,նվազեցնում, հարկային ռիսկերը, զերծ են մնում   անիմաստ տուգանքներից և գերավճարներից ։  Աութսորսինգը հնարավորություն է ընձեռնում 

կազմակերպություններին խնայել այնպիսի ծախսեր ինչպիսիք են՝

ադմինիստրատիվ տարածքների վարձակալություն, պահպանում,

մաստագետների/աշխատակիցների վարձատրում՝ գլխավոր

հաշվապահ, հաշվետար, օպերատոր; համակարգչային տեխնիկայի

և ծրագրերի ձեռքբերման և պահպանման ծախսեր և այլն։

Plus
Share