News

Հաշվապահական աութսորսինգ

Հաշվապահական աութսորսինգ

    Աութսորսինգ ( outsourcing ) - անգլերեն թարգմանությունից նշանակում է արտաքին աղբյուրի և (կամ) ռեսուրսի (մեկ այլ կազմակերպության) օգտագործումը կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակների կամ գործառույթների իրականացման համար: Ի տարբերություն ծառայությունների և աջակցության, որոնք միանվագ, էպիզոդիկ կամ պատահական բնույթ են կրում և սահմանափակվում են սկզբով և վերջով, աութսորսինգին սովորաբար փոխանցվում են գործառույթներ որոնք պահանջում են մասնագիտական և փորձառության բարձր որակավորում, ինչպես նաև անընդհատության ապահովում։ Աութսորսինգի ծառայության պայմանագրերը, ի տարբերություն այլ ծառայությունների, կնքվում են երկարաժամկետ հիմքի վրա՝ պայմանագիր (առնվազն 1 տարի):

Աութսորսինգը թույլ է տալիս բարձրացնել

ձեռնարկության արդյունավետությունը և օգտագործել

ազատված կազմակերպչական, ֆինանսական և մարդկային

ռեսուրսները նոր ուղղությունների զարգացման կամ ջանքերի կենտրոնացման համար

Համաշխարհային բիզնես պրակտիկայում աութսորսինգը առավել հաճախ ներառում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են հաշվապահությունը, գրասենյակի սպասարկումը (օրինակ՝ տարածքների մաքրումը), թարգմանչական ծառայությունները, տրանսպորտային ծառայությունները, համակարգչային ցանցի և տեղեկատվական ենթակառուցվածքի աջակցությունը, գովազդային ծառայությունները և անվտանգությունը:

ԱՄՆ-ի Աութսորսինգի Ինստիտուտի տվյալներով՝ աութսորսինգը բիզնեսի օպտիմալացման ձևավորվող տեսակ է, որի ամենամեծ աճը նկատվել է ֆինանսների և հաշվապահական հաշվառման ոլորտներում: 1997 թվականին Ամերիկյան կառավարման ասոցիացիայի կողմից կազմված վիճակագրությունը ցույց է տվել, որ արդեն այն ժամանակ հարցված 600 ընկերությունների 20%-ը արտապատվիրել է ֆինանսական և հաշվապահական գործառնությունների առնվազն մի մասը, իսկ 80%-ը՝ որոշ վարչական գործառույթներ:

Հանձնելով հաշվապահությունը մասնագիտացված հաշվապահական կազմակերպություններին ընկերությունները խնայում են թանկարժեք ժամանակ խուսափելով բյուրոկրատիկ ադմինիստրատիվ գործառությներից։ Ընտրելով  հաշվապահական աութսորսինգը         

կազմակերպությունները խնայում են գումար,

նվազեցնում, հարկային ռիսկերը, զերծ են մնում

 անիմաստ տուգանքներից և գերավճարներից ։

Աութսորսինգը հնարավորություն է ընձեռնում

 կազմակերպություններին խնայել այնպիսի ծախսեր ինչպիսիք են՝ ադմինիստրատիվ տարածքների վարձակալություն, պահպանում, մաստագետների/աշխատակիցների վարձատրում՝ գլխավոր հաշվապահ, հաշվետար, օպերատոր; համակարգչային տեխնիկայի և ծրագրերի ձեռքբերման և պահպանման ծախսեր և այլն։

Plus
Share