Հաշվապահությունը բիզնես գործընթացում, Հայաստանի հարկային համակարգը

Բիզնեսը գիտություն է, որին պետք է լավ տիրապետել, հակառակ դեպքում ձախողումն անխուսափելի կլինի։ Հարաբերականությունը բիզնեսում նշանակում է զերծ մնալ սխալ կանխագուշակումներից, այսինքն՝ բիզնեսի արդյունավետությունը չգնահատել ըստ եկամտի աճի։ Արտադրանքի քանակը կարելի է նվազեցնել, եթե դա հնարավորություն է տալիս բարձրացնել արտադրանքի որակն ու նաև արժեքը։ Ահա, թե ինչ խորհուրդներ է տալիս գերմանացի գիտնական Ալբերտ Էյնշտեյնը։
Հաշվապահական հաշվառումը ցանկացած առողջ բիզնեսի հիմքն է: Դա ֆինանսական գործարքների գրանցման, դասակարգման և ամփոփման գործընթացն է:
Հաշվապահական հաշվառումը հաջողակ բիզնեսի կառավարման և այն վարելու կարևոր ասպեկտ է, որը ներառում է ֆինանսական գործարքների համակարգված գրանցում, կազմակերպում և հետևում:
Հաշվապահությունը թույլ է տալիս բիզնեսի սեփականատերերին հստակ պատկերացում կազմել իրենց ֆինանսների մասին և տեղեկացված որոշումներ կայացնել ձեռնարկության աճի և հետագա հաջողության համար: Այդ ամենը հնարավոր է իրականացնել կառավարչական հաշվապահության միջոցով։
Հաշվապահական հաշվառումը ցանկացած պահի տալիս է բիզնեսի ֆինանսական վիճակի ճշգրիտ պատկերը: Ճշգրիտ հաշվառումը խելացի բիզնես որոշումների հիմքն է: Այն բիզնեսի սեփականատերերին հնարավորություն է տալիս վերահսկել իրենց դրամական հոսքերը, հետևել ծախսերին, բացահայտել ծախսերի կրճատման հնարավոր ոլորտները, ապահովել հարկային օրենքների և կանոնակարգերի համապատասխանությունը, նվազեցնելով հարկային ռիսկերը և իրականացնել հարկային պլանավորում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոքր բիզնեսի սեփականատերերը ամսական միջինը 5-15 ժամ են հատկացնում հաշվապահական հաշվառմանը:
Առանց ճշգրիտ հաշվապահական հաշվառման, հաշվետվությունները չներկայցանելու կամ սխալ ներկայացնելու դեպքում բիզնեսը կարող է կանգնել շատ լուրջ ֆինանսական խնդիրների առջև։ Մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ բիզնեսները տարրական հարկային օրենքների պահանջները ժամանակին չկատարելու պատճառով պարտադրված են եղել կամ դադարեցնել իրենց գործունեությունը, կամ վճարել պատիկներ անգամ ավել հարկեր, տույժեր և տուգանքներ, իսկ երբեմն՝ երկուսն իրար հետ։ Պրոֆեսիոնալ հաշվապահությունը պաշտպանում է բիզնեսը թանկարժեք տույժերից և երաշխավորում է, որ ձեռնարկատերը վճարի հենց այն, ինչ պարտք է: Փորձառու հաշվապահները տեսնում են, թե արդյոք տվյալ բիզնեսում վաճառքներն աճում են և մատնանշում են այն ոլորտները, որտեղ ծախսերը կարող են աճել և ցույց են տալիս, թե որտեղ է կանգնած բիզնեսը և ուր կարող է այն գնալ։ Այս պատկերացումներով ձեռնարկատերերը կարող են տեղեկացված որոշումներ կայացնել՝ բիզնեսի ռազմավարությունը օպտիմալացնելու համար։
Բիզնեսը հաշվապահական ծառայությունների շրջանակներում ստանում է՝
- - Հարկային հաշվետվությունների ճիշտ և ժամանակին ներկայացում,
- - Հարկերի ճշգրիտ հաշվարկներ,
- - Հարկային պլանավորում, որի արդյունքում բիզնեսը կարող է ունենալ զգալի հարկային խնայողություններ,
- - Հաշիվների դուրսգրում,
- - Ֆինանսական հնարավոր ռիսկերի ժամանակին բացահայտում և կանխարգելում,
- - Եկամուտների և ծախսերի վերլուծություն,
- - Ֆինանսական ցուցանիշների պարբերական ներկայացում բիզնեսմենին։
Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը, ռազմավարական դիրքը և բիզնեսին աջակցող միջավայրը այն դարձնում են գրավիչ ձեռնարկատերերի և ներդրողների համար։ Սակայն բիզնես սկսելուց առաջ կարևոր է որոշել հարկերի վճարման համակարգը՝ ընտրելով տվյալ բիզնեսի համար ամենաօպտիմալ տարբերակը։
Այս համատեքստում հաշվապահական ծառայություն մատուցող ընկերությունները նախորոք ուսումնասիրում են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը՝ ներառյալ ընհանուր ու հատուկ հարկման համակարգերը։
Յուրաքանչյուր պետություն ինքն է մշակում իր հարկային քաղաքականությունը։ ՀՀ-ում գործում է միասնական հարկային համակարգ։ Հարկերը գանձվում են ՀՀ պետական և (կամ) համայնքային բյուջեներ։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է ժամանակին վճարել հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները։ Հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ հաշվառումն իրականացնում են հարկային մարմինները։
Հարկը` պետական և (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր և անհատույց գումարն է, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում։
Վճարը` Օրենսգրքով նախատեսված պետական կամ տեղական վճարն է։
ՀՀ-ում գործող կազմակերպաիրավական ձևերն են
Հայաստանի հարկային համակարգը կառուցված է թափանցիկ և բիզնեսին աջակցող կերպով՝ դարձնելով այն գրավիչ միջավայր թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների համար։ ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությունը կարելի է ծավալել հետևյալ կազմակերպաիրավական ձևերով՝
Իրավաբանական անձ – Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության ամենատարածված ձևը իրավաբանական անձն է։
Անհատ ձեռնարկատեր (ԱՁ) – Հարմար է փոքր ձեռնարկությունների համար, սեփականատերը պատասխանատվություն է կրում իր ամբողջ գույքով։
Ֆիզիկական անձ – ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն կարելի է ծավալել որպես ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու շրջանակներում։
ՀՀ հարկման համակարգերը
Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր։
Եթե կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեություն են իրականացնում հարկման ընդհանուր համակարգում, ապա հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) և (կամ) շահութահարկով։
ԱԱՀ վճարողները իրենց կողմից վաճառած ապրանքների և ծառայությունների արժեքից վճարում են ԱԱՀ՝ գործարքի գնի 20%-ի չափով, որը վերաբերվում է ՀՀ-ում իրացված ապրանքներին և ծառայություններին։ ՀՀ տարածքից դուրս ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներ իրականացնելից գործում է ԱԱՀ 0% դրույքաչափ։
Բացի ԱԱՀ-ից, ընդհանուր հարկման դաշտում գործող կազմակերպությունները վճարում են շահութահարկ՝ 18% դրույքաչափով (ԱՁ դեպքում՝ 23%)` թե՛ ռեզիդենտ, թե՛ այն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների նկատմամբ, որոնք Հայաստանում ունեն մշտական հաստատություն։
Այս ռեժիմը հատկապես հարմար է խոշոր ընկերությունների համար, որոնք գերազանցում են շրջանառության հարկի շեմը։
Հարկման հատուկ համակարգերն են՝ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերը։
Շրջանառության հարկի համակարգի շրջանակում հարկ վճարողներն իրականացվող գործունեության մասով, մասնավորապես, հարկվում են շրջանառության հարկով։ Հարմար է փոքր և միջին բիզնեսների համար (բացառությամբ բանկերի, խաղատների և որոշ այլ ոլորտների)։ 2025 թվականից շրջանառության հարկի դրույքաչափերը կազմում են 1%-10%՝ կախված բիզնեսի գործունեության տեսակից։
Շրջանառության հարկ վճարող կարող են համարվել այն տնտեսավարողները, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 մլն ՀՀ դրամը:
Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի, մասնավորապես, շրջանառության հարկի, ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկման և վճարման պարտավորությունից։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն տնտեսավարողները, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը։