Աջակցություն զբոսաշրջության ոլորտին
Զբոսաշրջությունը խթանելու և վերջինիս զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեի պատասխանատվությամբ և իրականացնող մարմնի՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, հետ համատեղ շարունակում է իրականացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքների Զարգացման Ծրագրի (ՏՏԵԶԾ) Հանրային-մասնավոր ներդրումներ (ՀՄՆ) բաղադրիչը։
Բարելավելով հանրային ենթակառուցվածքների որակը, աջակցելով զբոսաշրջության, ինչպես նաև ագրոբիզնեսի զարգացմանը՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծելու նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար՝ խթանելով տնտեսական աճը և զբաղվածությունը Հայաստանի ինը մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց Ձոր: Ընտրված մարզերում ՏՏԵԶ ծրագրի այս բաղադրիչի ներքո կտրվի աջակցություն զբոսաշրջության կամ ագրոբիզնեսի ոլորտներում ներդրումային ծրագիր իրականացնող անձանց` ենթակառուցվածների ապահովման ուղղությամբ (օրինակ՝ ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ /մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն):
ՀՄՆ մոդելը բացառում է ուղղակի բիզնեսի ֆինանսավորման կամ կապիտալի ներդրման հնարավորություններ: ՀՄՆ ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքների (ճանապարհ, ջուր, կոյուղի, էլեկտրամատակարարում և այլ) կառուցման ֆինանսավորում միայն ներդրողի գործունեությունը ծավալվող տարածքից դուրս: Հետևաբար մասնավոր ներդրումների և ՏՏԵԶ ծրագրի ֆինանսավորման հարաբերակցությունը պետք է լինի առնվազն 4:1, իսկ մասնավոր ներդրումների նվազագույն ծավալը՝ 200 մլն ՀՀ դրամ։
Հատկանշական է, որ ծրագիրն արգելում է իրականացնել ներդրումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գոտիներում և ակնհայտ կանաչ տարածքների՝ անտառների, ալպիական մարգագետինների մոտակայքում՝ բացառելու բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Ծրագրի մասնակցության պայմաններն ու դիմում-հայտը հասանելի են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում հետևյալ հղումով:
Հղումը՝ armenpress.am