Մոտակա երեք ամիսների ընթացքում ավելի շատ հարկեր կգանձվեն
2017թ պետական բյուջեն թերակատարման վտանգի առաջ է. այդ են հուշում հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշները։ Համաձայն N 1313-Ն որոշման նախատեսված է, որ պետական բյուջե հավաքագրվելիք հարկային եկամուտները կկազմեն 1200 մլրդ 705,9 մլն դրամ:
Ըստ ՊԵԿ կողմից տրամադրվող ցուցանիշների հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 835 մլրդ 136,5 մլն դրամ, ինչը կազմում է տարվա բյուջեի նախատեսված հարկային եկամուտների միայն 69.5 տոկոսը:
Մինչեւ տարեվերջ իշխանությունները դեռ պետք է հավաքագրեն 365 մլրդ 569,4 մլն դրամ:
Այսինքն մոտակա երեք ամիսների ընթացքում կամ ավելի շատ հարկեր կհավաքագրվեն, կամ բյուջեն կթերակատարվի։
Հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտները
Share
Tweet
Plus
Share