Հաշվապահական հաշվառում

Հաշվապահական հաշվառում
Հարկային հաշվառում և պլանավորում
Կադրային աշխատանքի վարում
Խորհրդատվություն

-տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում
-հաշվապահական հաշվետվությունների կազմում
-հաշվապահական և հարկային հաշվապահության խորհրդատվություն
-ներքին աուդիտ
-սկզբնական փաստաթղթերի մշակում
-փաստաթղթաշրջանառության ապահովում
-հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում
-փաստաթղթաշրջանառության ապահովում

-հարկային քաղաքականության մշակում
-հարկային բեռի նվազեցում
-հարկային պլանավորում
-հարկային հաշվառում և հաշվետվությունների ներկայացում

-աշխատանքային պայմանագրերի կազմում
-հրամանների կազմում
-աշխատաժամանակի, գրաֆիկի, հերթապահությունների ցուցակների կազմում
-աշխատավարձի հաշվարկ
-բազմաբնույթ հայտերի և տեղեկանքների կազմում և ներկայացում հարկային, սոցիալական ապահովման և այլ մարմիններ

-հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում
-հարկային հաշվառման քաղաքականության մշակում
-կազմակերպության հաշվապահական հաշվառման փաստաթղթաշրջանառության մշակում

Բոլոր նրանց համար ովքեր դեռ չեն կողմնորոշվել հաստիքային հաշվապահի և հաշվապահական ընկերության միջև ստորև ներկայացնում ենք հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների մի շարք առավելություններ՝

-Հաշվապահության աութսորսինգի թերևս ամենակարևոր առավելություններից է միջոցների խնայողությունը: Դուք չեք վճարում հաշվապահի աշխատավարձից հարկերը, չեք կատարում ծախսեր հաշվապահական ծրագրերի ձեռքբերման և սպասարկման համար, փոխարենը ունենում եք որակավորված հաշվապահների մի ամբողջ թիմ:

-Դուք ստիպված չեք պատասխանատվություն կրել հաշվապահի անփութության պատճառով: Դիմելով հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությանը՝ Դուք կազատվեք հաշվետվությունը մոռանալու կամ ուշացնելու հետևանքով առաջացող տույժ/տուգանքներից:

-Հաշվապահական ընկերությունները իրենց վրա են վերցնում փաստաթղթերի տեղափոխումը բանկերից, հարկային և այլ մարմիններից փաստաթղթեր վերցնելը/ներկայացնելը,այսպիսով Դուք կարողանում եք խնայել Ձեր ժամանակը:

-Որակյալ ծառայություններ մատուցող հաշվապահական ընկերությունները հետևում են օրենսդրական փոփոխություններին, ծանոթ են նաև օրենսդրական նախաձեռնություններին, ինչը օգնում է ճիշտ և ժամանակին ադապտացվել օրենքի փոփոխություններին:

-Հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների շուկայում մրցակցությունը շատ բարձր է, ինչից միայն շահում է հաճախորդը, ով հնարավորություն է ունենում ընտրել իր գործելաոճին համապատասխան հաշվապահական ընկերություն:

Գործընկերներ