Новости

Մոտակա երեք ամիսների ընթացքում ավելի շատ հարկեր կգանձվեն

Մոտակա երեք ամիսների ընթացքում ավելի շատ հարկեր կգանձվեն

 

2017թ պետական բյուջեն թերակատարման վտանգի առաջ է. այդ են հուշում հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշները։ Համաձայն N 1313-Ն որոշման նախատեսված է, որ պետական բյուջե հավաքագրվելիք հարկային եկամուտները կկազմեն  1200 մլրդ 705,9 մլն դրամ: 
Ըստ  ՊԵԿ կողմից տրամադրվող ցուցանիշների հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 835 մլրդ 136,5 մլն դրամ, ինչը կազմում է տարվա բյուջեի նախատեսված հարկային եկամուտների միայն 69.5 տոկոսը: 

Մինչեւ տարեվերջ իշխանությունները դեռ պետք է հավաքագրեն 365 մլրդ 569,4 մլն դրամ: 

Այսինքն մոտակա երեք ամիսների ընթացքում կամ ավելի շատ հարկեր կհավաքագրվեն, կամ բյուջեն կթերակատարվի։

 

Հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտները

Plus
Share