Տեխնոլոգիական լուծումներ

ՀԴՄ կտրոնի տպում հեռախոսով կամ համակարգչով (Նորույթ)
Վաճառքների ավտոմատացում

2017 թվականի հունվարի մեկից 2015թ-ի արդյունքներով 10 մլն. և ավելի իրացումից հասույթ ունեցող ՓՄՁ-ները պետք է օգտագործեն նոր սերնդի ՀԴՄ մեքենաներ, և նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն.  դրամ և ավելի իրացումից հասույթ ունենալու դեպքում տպվող կտրոնի վրա, պետք է գրված լինի ապրանքի կամ ծառայության անվանումը, հակառակ դեպքում դա կդիտվի որպես ՀԴՄ շահագործման կանոնների խախտում և տնտեսվարողը պատասխանատվության կենթարկվի:

ԻՄՊՐԵՍ ընկերությունը տրամադրում է ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռքբերման և գրանցման վերաբերյալ:

Մենք առաջարկում ենք նաև բազմաթիվ լուծումներ ՀԴՄ-ի հեշտ շահագործման վերաբերյալ՝

– ՀԴՄ ԿՏՐՈՆԻ ՏՊՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ                  
Ներբեռնելով մեր <<ՄՈԲԻՍԵՅԼ>> ծրագիրը Ձեր հեռախոսի վրա՝ դուք հեշտությամբ հավաքում եք վաճառվող ապրանքների տեսականին Ձեր հեռախոսում և տպում ՀԴՄ կտրոնը:

Անհրաժեշտ սարքավոում՝ Android համակարգով աշխատող հեռախոս/ պլանշետ

Ծառայության արժեքն է՝ 20,000 ՀՀ դրամ:

2 – ՀԴՄ ԿՏՐՈՆԻ ՏՊՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՄԻՋՈՑՈՎ             
Մենք ինտեգրում ենք ՀԴՄ-ն Ձեր համակարգչային ծրագրին, ինչը հնարավորություն է տալիս ՀԴՄ կտրոնը տպել միանգամից համակարգչի միջոցով: Եթե դուք չունեք ծրագիր, մենք տրամադրում ենք նաև ծրագիրը:

Անհրաժեշտ սարքավորում՝ համակարգիչ

Ծառայության արժեքը՝ սկսած 25,000 ՀՀ դրամից:

Մենք առաջարկում ենք ՕՊՏԻՄՈՒՄ-վաճառքների ավտոմատացման ծրագիրը,  դիստրիբուցիայով զբաղվող

ընկերությունների պրոցեսները ավտոմատացնելու համար:Untitle3

 ՕՊՏԻՄՈՒՄ - վաճառքների ավտոմատացման ծրագրի առավելություններն են՝
 

•    Անսահմանափակ քանակության պլանշետների և հեռախոսների միաժամանակ սինխրոնացում  (բարձր արագությամբ՝ 30-45 վարկյան) - գործակալների կողմից հավաքագրված ինֆորմացիան մոտ մեկ րոպեի ընթացքում ավտոմատ մուտքագրվում է ընկերության հաշվապահական համակարգ և ստանում է համապատասխան հաշվապահական ձևակերպում: Անհրաժեշտության դեպքում դուրս գրված հարկային հաշիվները ավտոմատ ներբեռնվում են e-invoiceing համակարգ
•    GPS մոնիտորինգ - գործակալի գտնվելու վայրի և շարժման հետագծի մոնիտորինգ
•    ՕՊՏԻՄՈՒՄ ծրագիրը ինտեգրվում է ցանկացած ծրագրի հետ (1C, ՀԾ, SAP) , որով ապահովում է ձեր ընկերության բոլոր ստորաբաժանումների (հաշվապահություն, պահեստ, ֆինանսներ)  համահունչ աշխատանքը:
•    Մերչենդայզինգի հզոր բլոկ
  Texn lucum

   Ծրագիրը հնարավորություն է  ընձեռում ղեկավարին՝

    

      1.  տեսնել գործակալների կողմից հավաքագրված պատվերների քանակի, գումարի, այցելած վաճառակետերի ցանկի, ընդհանուր կատարված վաճառքների ծավալի և համանման այլ ցուցանիշների վերաբերյալ կոնսոլիդացված հաշվետվություններ
     2.   կատարել վաճառքների ծավալների պլանավորում և բաշխում գործակալների միջև
     3.   նախօրոք մշակել երթուղիներ
     4.   վերահսկել դեբիտորական պարտքերը
     5.   ղեկավարել հեռահար ցանկացած կետից որտեղ առկա է ինտերնետային կապ:                                                                        

 Առավել մանրամասն դուք կարող եք ծանոթանալ ՕՊՏԻՄՈՒՄ ծրագրին այստեղ՝   ՕՊՏԻՄՈՒՄ-վաճառքների ավտոմատացման ծրագիր

Գործընկերներ