«ԹԵՔ42» ՍՊԸ
«ԹԵՔ42» ՍՊԸ-ն հանդիսանում է ՏՏ ոլորտի կազմակերպություն, որը հիմնադրվել է 2019 թվականին։ Այն առաջարկում է տարբեր մակարդակի դասընթացներ` սկսնակների համար և նրանց համար ովքեր ունեն որոշակի գիտելիքներ։
Կայք։ tech42.am
Իթ Իզ Արմենիա
Իթ Իզ Արմենիան ստեղծվել է 2018 թվականի օգոստոսին։ Այն ՏՏ ոլորտի հարթակ է, որը ստեղծում է կապ մասնագետի ու կազմակերպության միջև։
Իթ Իզ-ի նպատակն է, ներկայացնել Հայաստանը որպես գրավիչ վայր ապրելու և աշխատելու համար ամբողջ աշխարհի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար։
Կայք։ itis.am
ՀայՀոսթ
ՀայՀոսթ-ն առաջարկում է Դոմենի գրանցման և Վեբ Հոսթինգ ծառայություններ:
Մեր առաքելությունն է՝ տրամադրել որակյալ հոսթինգի ծառայություններ հայկական և արտասահմանյան կայքերի համար: Մեր սերվերները տեղակայված են Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում: Մեր հաճախորդների կայքերը արագ են բեռնվում՝ տարիների աշխատանքի և փորձի շնորհիվ: Ի տարբերություն այլ հոսթինգի ծառայությունների, մենք տեխնիկական աջակցություն ենք տրամադրում երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Կայք։ hayhost.am
«Վայլդբերրիզ» ՍՊԸ
«Վայլդբերրիզ» ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես սուրհանդակային ծառայություն մատուցող։ Իսկ արդեն 2019-ին ճանաչվել է որպես Ռուսաստանի նորաձևության խոշորագույն վաճառող։
Վայլդբերրիզ-ը հագուստի, կոշկեղենի, էլեկտրոնիկայի, մանկական ապրանքների, կենցաղային ապրանքների և այլ ապրանքների միջազգային առցանց խանութ է։ Ընկերությունն ունի մասնաճյուղեր մի շարք երկրներում, ինչպիսիք են՝ Հայաստանը, Բելառուսը, Լեհաստանը, Գերմանիան, Ուկրաինան և այլն։
Կայք։ wildberries.am
«ՆԻԿԱ» ՍՊԸ
«ՆԻԿԱ» ՍՊԸ-ն ոսկերչական ժամացույցների առաջատար արտադրող է Ռուսաստանում:
Ապրանքանիշի պատմությունը սկսվեց այն պահից, երբ նրա հիմնադիրները որոշեցին, որ թանկարժեք պարագաները պետք է ուշադրություն գրավեն ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլև իրենց մեջ ներդրված գաղափարի մեծությամբ: 2003 թվականից ի վեր ՆԻԿԱ- ն անում է ամեն ինչ, որպեսզի «Պատրաստված է Ռուսաստանում» գրությամբ ժամացույցները, ինչպես կես դար առաջ, կապված լինեն որակի, հուսալիության և գրավիչ դիզայնի հետ ամբողջ աշխարհում:
Ժամացույցների ամենամեծ ռուսական գործարանում վարպետները ստեղծում են զարմանալի ժամացույցներ և պարագաներ ոսկուց և արծաթից, որտեղ աշխատում են ավելի քան 570 աշխատող։
Կայք։ nikawatches.ru
Արարատ Սթայլ
Հավատարիմ մնալով հայոց պատմությանն ակունքներին, Արարատ Սթայլ-ը համագործակցում է տեղական առաջատար դիզայներների հետ ՝ ստեղծելով յուրահատուկ հագուստ ՝ օգտագործելով հայկական գունավորում, տպագրություն և քարտեզներ:
Տեղական ապրանքանիշերին և դիզայներներին աջակցելու մեր առաքելությամբ մենք ստեղծեցինք այս եզակի հարթակը` հայկական իրերը միջազգային շուկա առաջարկելու համար: Մենք ներկայացնում ենք միայն այն ապրանքները, որոնք տեղացիների կողմից շատ լավ են ընդունվել, և այժմ մենք նպատակ ունենք մեր աշխատանքն առաջարկել ամբողջ աշխարհին:
Կայք։ araratstyle.com
ՋԻ - ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ ՍՊԸ
"Ջի-Ջի Սոլյուշնս" ՍՊԸ-ն ստեղծվել է 2010թ-ին: Հզոր ինտելեկտուալ ներուժի և աշխատասեր անձնակազմի շնորհիվ, ընդամենը մի քանի ամիսների ընթացքում, կատարելով ահռելի աշխատանք, ընկերությունը պատրաստել է Բաշխիչ Աշտարակ ԲԱ-200 -ի առաջին արտադրական նմուշը:
Ընկերության գործունեության հիմնական ոլորտը Ավտոմատ Կառավարման Համակարգերի նախագծումն է, իսկ որպես մասնավոր ճյուղ ընտրվեց Բաշխիչ Աշտարակի նախագծումն ու պատրաստումը: Մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ ներկայումս հայաստանյան շուկայի ԱԳԼՃԿ-ների ճնշող մեծամասնությունը շահագործում է "Ջի-Ջի Սոլյուշնս" ՍՊԸ-ի արտադրած Բաշխիչ Աշտարակ ԲԱ-200-ը: Ընկերությունը նաև արտահանում է իր արտադրանքը արտասահմանյան մի շարք երկրներ:
կայք http://www.gg-solutions.am/
էլ. փոստ info@gg-solutions.am
"Թամարա" ՍՊԸ
Թամարա ընկերությունը հիմնադրվել է 1988 թվականին և մասնագիտացել է կաթնամթերքի, քաղցրավենիքի արտադրության մեջ: Ընկերության արտադրանքը վայելում է մեծ պահանջարկ ինչպես Հայաստանում, այպես էլ արտերկրում: Արտադրանքը արտահանվում է ԱՄՆ և Ռուսաստան:
Ընկերությունը արտադրում է ավելի քան 90 տեսակ պաղպաղակ, 30 տեսակ քաղցրավենիք և 15 տեսակ կաթնամթերք: Ընկերությունում աշխատում է 260-300 աշխատող:
Թայմ Թու Իթ
“Time to eat”-ում Դուք կհամտեսեք յուրօրինակ և բացառիկ համով սենդվիչներ և սենդվիչ-լոշիկներ, որի պատրաստումը կատարվում է հաճախորդի աչքի առաջ և նրա անմիջական մասնակցությամբ: Մեզ մոտ միշտ կարող եք ակնկալել ջերմ և բարեհամբույր ընդունելություն, որը թույլ է տալիս ցանկացած այցելուի զգալ ընտանեկան միջավայրում: Բացի սենդվիչներից՝ Արշակունյաց 6/74 հասցեում հաճախորդը կարող է համտեսել նաև մեր խոհարարի կողմից պատրաստված յուրօրինակ մի շարք կերակրատեսակներ:
Կայք: http://www.timetoeat.am/
ԱՆԵՔՍ ՍՏՈՒԴԻԱ ՍՊԸ
Անեքս Ստուդիան վեբ դիզայնի և մշակման առաջատար ընկերություններից է Հայաստանում: Արհեստավարժ մասնագետների աշխատանքներն առանձնանում են յուրօրինակ դիզայնով և բարձր ֆունկցիոնալությամբ: Ռուսական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում ստեղծվել են տարածաշրջանի ամենախոշոր թեմատիկ պորտալներից մի քանիսը՝ www.pam65.ru, www.mycigars.ru, www.art79.ru:
Երանգ
Ընկերությունը 1997 թվականից հաջողությամբ գործում է լաքերի և ներկերի արտադրանքի շուկայում:
Մեր բիզնեսը հիմնված է շուկայի բնական պահանջների հիման վրա՝ լաքերի և ներկերի ապրանքներն արտադրողների և սպառողների միջև առկա ապահով, տնտեսապես ողջամիտ կապով:
Առաջարկում ենք բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ճարտարապետաշինարարական և արտադրական ներկերի, էմալների, նախաներկերի, ներծծող նյութերի, լաքերի, ծեփամածիկների և բայցերի լայն տեսականի՝ աշխարհում խոշորագույն UGL (Zar, Drylok բրենդերով) , Sherwin-Williams, Dutch Boy, Minwax. արտադրողների ԱՄՆ-ի արտադրողների կողմից:
ԱՅԹԵՄ ՍՊԸ
ԱՅԹԵՄ ընկերությունը պատվիրատուին առաջարկում է ՏՏ լուծումների ամբողջական փաթեթ՝ սկսած դիզայնից ու ծրագրավորումից մինչև համակարգչային ինֆորմացիոն համակարգերի սպասարկում: Ստեղծելով գերժամանակակից ծրագրեր՝ ընկերությունը պարզեցնում է Ձեր աշխատանքային գործընթացները:
Պեռնո Ռիկար Արմենիա
"Պեռնո Ռիկար" Խմբի պատմությունը Հայաստանում սկսվել է դեռևս 1998-1999թթ., երբ Խմբի անդամ դարձավ լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրությամբ զբաղվող Երևանի կոնյակի գործարանը:
Քաջ գիտակցելով հայաստանյան շուկայի զարգացման ներուժը և ելնելով վաճառքը արտադրությունից տարանջատելու իր սկզբունքից ` "Պեռնո Ռիկար" Խումբը որոշում կայացրեց հանրապետությունում հիմնել առանձին դիստրիբուցիոն ընկերություն: Այն կզբաղվեր Հայաստանում` Խմբի արտադրանքի շուկայավարմամբ և վաճառքով` հնարավորություն ընձեռելով Երևանի կոնյակի գործարանին ծավալել բացառապես իր գլխավոր և հիմնական գործունեությունը` ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրությունը: Ու չնայած ընկերության ծավալած գործունեության համեմատաբար կարճ ժամանակահատվածին` այն արդեն իր լուման է ներդրել "Պեռնո Ռիկար" Խմբի կայուն զարգացման մեջ` իր ուրույն տեղը զբաղեցնելով Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքում և իր գործուն դերակատարումն ունենալով Հայաստանի տնտեսության աճի մեջ:
LC WAIKIKI ապրանքանիշը, որի կարգախոսն է ՛բոլորն արժանի են հագնվել լավ՛, իր հաճախորդներին առաջարկում է նորաձև, հարմարավետ, որակյալ արտադրանք մատչելի գներով: LC WAIKIKI ապրանքանիշը հայտնի է ավելի քան 22 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Երևանյան խանութներում կարող եք գտնել հարմարավետ ու յուրահատուկ հագուստ կանանց, տղամարդկանց և երեխաների համար և որն ամենակարևորն է՝ մատչելի գներով:
"Mavi" ապրանքանիշը մասնագիտացած է ջինսե արտադրության մեջ 1991 թվականից: "Mavi" բրենդը ներկայացնում է ջինսե տաբատներ, վերնաշապիկներ, կիսատաբատներ, ժիլետեր, ինչպես նաև պայուսակներ, գոտիներ, շապիկներ եւ տարբեր աքսեսուարներ, որոնք ցուցադրված են նաև Երևանի հանրահայտ "Mavi" ապրանքանիշի խանութ-սրահում: Տարեկան շուրջ 7,000,000 նորաձև "Mavi" ջինսեր են վաճառվում Բեռլինի, Նյու-Յորքի, Միլանի եւ այլ քաղաքների խանութ-սրահներում:
Mary Bakery խանութն առաջարկում է հաճելի համով և բույրով թարմ թխվածքներ, տորթեր և խմորեղեններ: Խանութում ներկայացված են նույն արտադրամասում պատրաստված հրուշակեղենը, որի արտադրության մեջ օգտագործվում են բացառապես տեղական արտադրության բարձրորակ և թարմ կաթնամթերք, ձու, ալյուր, ինչի արդյունքն էլ հանդիսանում են այն տորթերն և խմորեղենները, որոնք անգերազանցելի են թե համի, թե արտաքին զարդարանքի առումներով:
Միստի Ֆյումս
Միստի Ֆյումսն առաջին վեյփ* խանութ-սրահն է Հայաստանում՝ տեղակայված Երևանի կենտրոնում, Թումանյան 18 հասցեում։ Միստի Ֆյումսը հաճախորդի համար ապահովում է իրական ընտրություն՝ բացահայտելու բարձրակարգ ապրանքանիշի էլ. ծխախոտները և հեղուկները Փարիզից և Կալիֆորնիայից։ Խանութ-սրահի դիզայնն ունի յուրահատուկ և հստակ գեղեցկությամբ ինտերիեր։ Մենք նպատակն է՝ մարդկանց հասցնել, որ էլ. ծխախոտը 95%-ով պակաս վնասակար է, քան սովորականը, և ստեղծել նոր բառ` վեյփ* հայերենում։
*վեյփ - էլ. ծխախոտի կիրառման գործողություն
Մոբի-էս
Միբի Էս ընկերությունը հիմնադրվել է 1990 թվականի մայիսին:
1999 թվականից, մենք կենտրոնացրել ենք մեր փորձն ու արհեստավարժական հմտությունները 1C-ի բազայի հիման վրա մեր սեփական կոնֆիգուրացիայի ստեղծման և ներդրման վրա: Մեր գործունեության հիմնական ուղղվածությունը համալիր ավտոմատացումն է, ինչը ենթադրում է ՝ ընկերության ամողջական հաշվառում, ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, ապրանքի առաքման գործընթացի ավտոմատացում և այլն:
Մեր ամենապահաջված մշակումներից է վաճառքի գործակալների աշխատանքը ավտոմատացնող Մոբի-Էս ծրագիրը: Ներդրման և օգտագործման պարզությունը, ծրագրի հարմար գինը ապահովում են Մոբի Էս ծրագրի մեծ պահանջարկը:
Ջեյ-Թի-Այ
Ջեյ-Թի-Այ-ը հանդիսանում է համաշխարհային խոշորագույն մարկետինգային ընկերություն: