Նորություններ

2018 հարկային օրենսգիրք -5 փոփոխություն (մաս չորրորդ)

2018 հարկային օրենսգիրք -5 փոփոխություն (մաս չորրորդ)

1․ Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն  հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: Սույն մասով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված՝ վճարվող եկամուտները հիմնավորող գրավոր փաստաթղթեր, որտեղ նշված են հաշվարկային փաստաթղթում ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող հարկ վճարողին վերաբերող անհրաժեշտ տվյալները:

(Հոդված 150, կետ 13)

  • Նախկինում եկամտային հարկը հաշվարկվում էր 11 տոկոս դրույքաչափով
  •  
  • 2․Արտոնագրային հարկով հարկման օբյեկտ են համարվում.

3) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում.

12) տոտալիզատորի կազմակերպում.

13) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպում.

(Հոդված 276, կետ 1, ենթակետ 3, 12, 13)

Նշված գործունեության տեսակները մինչև 2018թ-ը համարվում էին հաստատագրված վճարով հարկման օբյեկտներ

 

3․ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող կամ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվող ռեզիդենտ շահութահարկ վճարողների) գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող հինգ հարկային տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան հարկային տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:

(Հոդված 127, կետ 1)

Նախկինում հաշվետու տարվա շահութահարկի գումարն էր նվազեցվում ։

 

4․ Պետական գրանցման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա ներկայացուցչական, գործուղման ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի սահմանափակումը հաշվի չի առնվում:

(Հոդված 116, կետ 2, Հոդված 117, կետ 1, ենթակետ 1)

  •  
  • 5․ Գործունեության վերսկսում չի համարվում՝

1) հարկ վճարողի կողմից իր աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի հաշվարկումը (այդ թվում՝ աշխատողի՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար), որի դեպքում հարկ վճարողը, որպես հարկային գործակալ, հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ.

2) վարչական ծախսերի կատարումը, այդ թվում՝ վարձակալական վճարների կամ տոկոսների վճարումը կամ բաժանորդագրային հիմունքներով ստացվող ծառայությունների (մասնավորապես, հանրային ծառայությունների կամ կոմունալ ծառայությունների կամ համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) համար վճարումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված ծախսերի հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները.

3) ավանդադրված կամ հաշվարկային հաշվում առկա դրամական միջոցների նկատմամբ տոկոսների հաշվեգրումից եկամուտների ստացումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված եկամուտների հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները.

4) Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված՝ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության կամ Օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի ներկայացումը.

5) հարկերի, վճարների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարների վճարումը.

6) գործընկեր հարկ վճարողներին վճարումների կատարումը և (կամ) նրանցից վճարումների ընդունումը, գործընկեր հարկ վճարողների կողմից սույն մասի 2-րդ կետով սահմանված ծախսերի գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի վավերացումը (հաստատումը).

7) մինչև գործունեության դադարեցումն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային հաշվարկների կամ ճշտված հարկային հաշվարկների ներկայացումը.

8) հարկ վճարողի մոտ աուդիտի (այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի) անցկացումը:

  • (Հոդված 53, կետ 9)

Նախկինում (Պաշտոնական պարզաբանում 9 առ 2008թ.) եթե կազմակերպությունը հանդիսանում էր գործատու, ապա համարվում էր գործունեությունը վերսկսած։

Plus
Share