• background
    Բարի գալուստ ԻՄՊՐԵՍ
    Մեզ մոտ Դուք կգտնեք լավագույն լուծումները, որոնք անհրաժեշտ են
    Ձեր բիզնեսի արդյունավետության և կայունության համար:
    Վերլուծելով բիզնեսի առանձնահատկությունը՝ մենք հարմարեցնում ենք
    ոլորտի լավագույն փորձը Ձեր գործառույթներին:
    imress staff
  • background
    Լավագույն լուծումները Ձեր բիզնեսի համար
    Տիրապետելով հարկային, մաքսային, քաղ. իրավական և մի շարք այլ օրենքների,
    որոնք հեկտիկ կերպով փոփոխվում են, անընդհատ փոփոխում ենք մեր ընկերությունների
    հարկային դաշտը, ինչը հնարավորություն է ընձեռում խնայել հսկայական միջոցներ:
    Nally Impress
  • background
    Տեխնոլոգիական լուծումներ
    Ներդնելով տարաբնույթ ծրագրային լուծումներ,
    դարձնում ենք բիզնեսը հեշտ կառավարելի և վերահսկվող,
    ինչն իր հերթին բերում է եկամուտների աճի և...
    browser
    tablet
    phone

Ինչու՞ մենք

Ցածր գին՝ բարձր որակ

Մեր բարձրորակ խորհրդատուներն ու հաշվապահները ապահովում են ընկերության ֆինանսական գործառույթների ճշգրտությունը, իսկ օպերատորներն ու օգնականները, կատարելով ամենօրյա կրկնվող գործառույթները, ապահովում են ծառայության ցածր գինը

Պաշտպանվածություն հարկային ստուգումներից

Մենք գիտենք ինչքան ժամանակատար և ծախսատար կարող է լինել հարկային ստուգումը, այդ իսկ պատճառով անում ենք ամեն ինչ, որ մեր գործընկերները հնարավորինս պաշտպանված լինեն հարկային մարմինների պլանային և ոչ պլանային ստուգումներից

Հարկային բեռի նվազեցում

Գաղտնիք չէ, որ հարկային դաշտի ճիշտ ընտրությունը կարող է անհամեմատ նվազեցնել հարկերը, ուստի, ստանձնելով Ձեր հաշվապահությունը, մենք ընտրում ենք այն հարկային դաշտը, որտեղ Դուք կվճարեք մինիմալ հարկեր

Մենք հուսալի գործընկեր ենք

Մենք չենք լքում ֆինանսական ծանր կացության մեջ գտնվող մեր գործընկերներին և գործունեության դադարեցման ժամանակ մենք ներկայացնում ենք հաշվետվութ- յունները անվճար

Ավտոմատացում

Ավտոմատացումը զգալիորեն բարձրացնում է ընկերության արդյունավետությունն ու վերահսկողությունը՝  նվազեցնելով վարչական ծախսերն ու մարդկային սխալների հավանականությունը

Երկար տարիների փորձ

Մենք ունենք երկար տարիների արդյունավետ աշխատանքի փորձ: Գործելով 2007 թվականից՝ մենք հասցրել ենք ուսումնասիրել և սերտել ոլորտի բոլոր նրբությունները

Խորհրդատվություն

Մենք հետևում ենք օրենսդրական փոփոխություններին, պարբերաբար մասնակցում սեմինարների, դասընթացների և պատրաստ ենք կիսվել մեր գիտելիքներով Ձեզ հետ

Սիրում ենք մեր աշխատանքը

Մենք գիտենք ինչ բազմաթիվ մարտահրավերների առջև են կանգնած Հայաստանում ձեռնարկությունները, և մեզ համար հաճույք է տեսնել մեր գործընկերների հաջողությունը և լինել դրանց մի մասը

 

Անվճար խորհրդատվություն

Եթե ունեք հարցեր հաշվապահության հետ կապված, ուղարկեք մեզ Ձեր հարցը, և մենք սիրով կպատասխանենք

Գործընկերներ