Մեր անմոռանալի արշավը
Մեր հերթական արկածներով լի արշավի վայրը Հանքավանն էր։ Քայլեցինք մոտ 10 կմ , վայելեցինք գեղեցիկ աշնանային բնությունը, անձրևից պաշտպանվեցինք Արշակի սուր աչքով գտած սաղարթախիտ սոճու տակ, նախօրոք սահմանված ճանապարհից շեղվեցինք, մի քիչ կորանք, բայց մեր հմուտ (ավելի շատ բարձրահասակ քան հմուտ:D) աշխատակիցների ուղեկցությամբ գտանք ճանապարհը:
Մի լավ մարզվելուց հետո վայելեցինք մեր սիրելի հյուրանոցներից մեկի համեղ կերակուրները և շարժվեցինք դեպի տուն։
Մեկ անգամ էլ համոզվեցինք, որ այս կյանքում երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ՝ բնություն, լավ ընկերներ, մտերմիկ զրույցներ և տոլմա։)
Հ․Գ․ Տոլմա ուտելուց նկարներ չկան հարգելի պատճառներով;)
Share
Tweet
Plus
Share