Новости

Մեր անմոռանալի արշավը

Մեր անմոռանալի արշավը

Մեր հերթական արկածներով լի արշավի վայրը Հանքավանն էր։ Քայլեցինք մոտ 10 կմ ,  վայելեցինք գեղեցիկ աշնանային բնությունը,  անձրևից պաշտպանվեցինք Արշակի սուր աչքով գտած սաղարթախիտ սոճու տակ, նախօրոք սահմանված ճանապարհից շեղվեցինք, մի քիչ կորանք, բայց մեր հմուտ (ավելի շատ բարձրահասակ քան հմուտ:D) աշխատակիցների ուղեկցությամբ գտանք ճանապարհը:

Մի լավ մարզվելուց հետո վայելեցինք մեր սիրելի հյուրանոցներից մեկի համեղ կերակուրները և շարժվեցինք դեպի տուն։

Մեկ անգամ էլ համոզվեցինք, որ այս կյանքում երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ՝ բնություն, լավ ընկերներ, մտերմիկ զրույցներ և տոլմա։)

Հ․Գ․ Տոլմա ուտելուց նկարներ չկան հարգելի պատճառներով;)

Plus
Share