Նորություններ

ՏՏ ոլորտում արտոնություն ունեցող կազմակերպությունների գործունեության շրջանակը կընդլայնվի

ՏՏ ոլորտում արտոնություն  ունեցող կազմակերպությունների գործունեության շրջանակը կընդլայնվի

2019թ. մարտի 25-ին ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթին։ 

Նախագծով առաջարկվում է ընդլայնել ՏՏ ոլորտի կազմակերպությունների գործունեության շրջանակը, մասնավորապես ներառել Էլեկտրոնային համակարգերի նախագծումը, թեստավորումը եւ արտադրությունը, համակարգչային գրաֆիկայի եւ խաղերի ստեղծումը, ինչպես նաեւ ինտեգրալային սխեմաների նախագծումը եւ թեստավորումը։

Նախագծով նաև առաջարկվում է արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում։

Նախատեսվում է, որ նախագծի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև միջազգային ընկերություների կողմից ներդրումների ներգրավմանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականից գործում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը , որի համաձայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում։

Օրենքի փոփոխությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Հղում ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Plus
Share