Տեղական արտադրանքը որպես այլընտրանք թուրքականին
![Տեղական արտադրանքը որպես այլընտրանք թուրքականին](/images/news/istockphoto_1143465633_612x612_copy.thumb_.png)
Պետությունը պատրաստ է օգնել այն ընկերություններին, որոնք ուզում են թուրքական ապրանքները փոխարինող ապրանքների արտադրություն հիմնել Հայաստանում:
«Այդ որոշումից պետք է օգուտներ քաղել: Որոշման տնտեսական էֆեկտը կայանում է նրանում, որ մենք հնարավորինս շատ ընկերությունների օգնենք, որպեսզի իրենք տեղայնացնեն այն ապրանքները, որոնք առաջ ներմուծվում էին Թուրքիայից, այսինքն՝ հիմնեն արտադրություններ։ Սակայն, դա գրեթե հնարավոր չէ անել կես տարում, բայց 1 տարում հնարավոր է»,-ասաց Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ պետությունը դա անելու է արտոնությունների, երբեմն նաև կապիտալի միջոցով: Նա նշեց, որ խոսքը ոչ միայն թուրքական ապրանքների մասին է, այլ նաև ԵԱՏՄ-ի կարգավորումների արդյունքում ձևափոխվող շուկաների:
Իսկ այդպիսի ընկերություններ, որոնք ուզում են թուրքական ապրանքները փոխարինող ապրանքների արտադրություն հիմնել Հայաստանում, արդեն շատ կան։
Հղումը՝ armenpress.am