Նորություններ

Շրջանառության հարկի դաշտից դեպի ԱԱՀ համակարգ՝ հուլիսի 1-ից

Շրջանառության հարկի դաշտից դեպի ԱԱՀ համակարգ՝ հուլիսի 1-ից

   ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով պայմանավորված այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն կարողանա գործել շրջանառության հարկի դաշտում և կարող են գործել միայն հարկման ընդհանուր համակարգում։

 

  Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․

  • «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» գործունեություններ իրականացնողներին,
  • «N (ԷՆ) Վարչարարական և օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2․ Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3․ Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողներին։
  •  

  Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում որպես ԱԱՀ վճարող հաշվառելու նպատակով՝ վերոնշյալ գործունեությամբ զբաղվող հարկ վճարողներին հորդորում ենք մինչև այս տարվա հուլիսի 21-ը ներառյալ, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն։

 

Հղումը՝ src.am

Plus
Share