Նորություններ

Շնորհավոր Հաշվապահության միջազգային օրը

Շնորհավոր Հաշվապահության միջազգային օրը

Նոյեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Հաշվապահության միջազգային օր (International Accounting Day

 

Օրվա ընտրության համար հիմք է հանդիսացել 1494 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունը, երբ Վենետիկում հրատարակվել է իտալացի մաթեմատիկոս, ժամանակակից հաշվապահության հիմնադիր՝ Լուկա Պաչիոլիի՝ հայտնի աշխատությունը՝ «Ամեն ինչ թվաբանության, երկրաչափության եւ համամասնության մասին» «Summa de arithmetica, geometria, proportioni et proportionalità», որը և դարձավ հաշվապահության սկզբունքների հիմքը։

 

Այսօր մենք նշում ենք այն մարդկանց մասնագիտական օրը, ովքեր ամեն օր ապահովում են թափանցիկություն, ճշգրտություն և ֆինանսական կայունություն՝ լինելով ցանկացած կազմակերպության անփոխարինելի օղակը։

 

Շնորհակալություն Ձեր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և անտեսանելի, բայց բացարձակ կարևոր աշխատանքի համար։

Թող Ձեր հաշվեկշիռը միշտ ճիշտ լինի, աշխատանքը՝ գնահատված, և հաջողությունները՝ շարունակական։

Plus
Share