Քոչարի յուրօրինակ գեղանկարչական ցուցահանդեսը
Հունվարի 25-ին ժամը 18-00-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա ականավոր լուսանկարիչ, գեղանկարիչ և գրքերի ձևավորող Վահան Քոչարի ցուցահանդեսը։
Նրա գեղանկարների հավաքածուները ներառում են տարվա չորս եղանակները ներկայացնող գործեր, աբստրակտներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև որմնանկարներ։
Իր կյանքի ընթացքում Քոչարը հեղինակել է երեք գիրք՝ «Հայ լուսանկարիչներ» հանրագիտարանը, «VIVE LA CINEMA», որտեղ ներկայացված են «Հայֆիլմ»-ի նկարահանման հրապարակում իր հոր՝ Անդրանիկ Քոչարի կողմից արված կուլիսային լուսանկարները և «Հիսուսի անձեռակերտ պատկերը Հայոց Աբգար թագավորի դաստառակին» ուսումնասիրությունը։ Նաև ձևավորել է տասնյակ պատկերագրքեր, այդ թվում` Հենրիկ Իգիթյանի հետ համատեղ` Ժամանակակից արվեստի թանգարանի հատորները:
Քոչարի գեղանկարները կներկայացվեն Հայաստանի նկարիչների միությունում Հունվարի 25-ից մինչև 31-ը։