Նորություններ

Փոփոխություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Փոփոխություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Աշխատանքային օրենսգրքի լրացում N1

19.10.19-ին ուժի մեջ է մտել ՀՕ-173-Ն օրենքը, ըստ որի լրացում է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Մասնավորապես, ավելացել է  նոր հոդված՝ 3.1, խտրականության արգելման վերաբերյալ, որտեղ սահմանված է, թե որն է համարվում խտրականություն, իսկ 3-րդ մասով սահմանված է, որ աշխատանքի ընդունման հայտարարություններում և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից:

 

Աշխատանքային օրենսգրքի լրացում N2

02.11.19-ին ուժի մեջ է մտել ՀՕ-183-Ն օրենքը, ըստ որի լրացում է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Մասնավորապես, օրենսգրքի 95-րդ հոդվածի (Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը) տակ ավելացել է նոր մաս՝ 2.1, որտեղ սահմանվում է, որ եթե  նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը երկարաձգվում է կամ  նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար 2-րդ անգամ է աշխատանքային հարաբերություն հաստատվում, որոնց ընդհատումը չի գերազանցում 1 ամիսը, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Այս դրույթը չի տարածվում 95 հոդվածի 1 և 3 մասերով նախատեսված դեպքերի վրա:

Plus
Share