ՊԵԿ նոր նախագահ նշանակվեց
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Ֆինանսների արդեն նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին գործունեության համար և շնորհավորեց ՊԵԿ նորանշանակ նախագահին:
Վարդան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին իր դիմումն ընդունելու և աշխատանքից ազատելու համար: Ըստ Հարությունյանի, ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում եկամուտների հավաքագրումը պետական բյուջեում նախատեսվածից ավելի է 14 մլրդ դրամով:
Ստորև ներկայացնում ենք ՊԵԿ նոր նախագահ Դավիթ Անանյանի համառոտ կենսագրությունը՝
Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 10-ին Երևանում։
Կրթությունը
1993թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Մասնագիտությունը՝ ֆինանսներ և վարկ
Որակավորումը՝ տնտեսագետ
Գիտական կոչումը՝ տնտսագիտության թեկնածու
Աշխատանքային փորձը
1993-2000թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ
2000-2006թթ.- «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ՝ հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար
2006-2016թթ.- «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկերության կողմից մատուցվող հաշվապահական և հարկային հետևյալ ծառայությունների մատուցման աշխատանքների ղեկավար և/կամ անմիջական մասնակից․
2015թ.- Համաշխարհային բանկ՝ Ղրղզստանի Հանրապետության (ՂՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում միջազգային խորհրդատու
2004թ. առ այսօր- ՀՀ տարբեր բուհերում («Հայաստանում ֆրանսիական համալսարան», «Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոն» հիմնադրամներում, Երևանի պետական համալսարանում)՝ «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» և «ՀՀ հարկային համակարգ» առարկաների դասախոս
2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի։
Աղբյուրը՝ https://armenpress.am/arm/news/933822.html
http://iravaban.net/147556.html