Նորություններ

Պարզաբանում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերաբերյալ

Պարզաբանում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերաբերյալ

Պարզաբանում՝ ՀՀ կառավարության 2019թ․ հունվարի 17-ի 30-Ն որոշման վերաբերյալ

 

Պարզաբանվող որոշումն ընդունելու նպատակը ԱԱՀ -ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ գումարիների միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառության շրջանակի ընդլայնումն է, ինչպես նաև մինչև 2018թ․ հունվարի 1-ը գործող հարկային  օրենսդրության մասով ՀՀ կառավարության 2017թ․ մարտի 30-ի թիվ 333-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները հանելն է։

Մինչև պարզաբանվող որոշումնը գործող օրենսդրության համաձայն ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառվում է , եթե ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված դիմումում (դիմումներում) նշված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների առնվազն 95 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ։

Խնդիրն այն է, որ վերոնշյալ չափանիշին չբավարարելու հետևանքով մի շարք հարկ վճարողներ, որոնք, ըստ էության, նույնպես կարող են բնորոշվել որպես բարեխիղճ հարկ վճարողներ , չեն օգտվում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացակարգից։

Պարզաբանվող որոշմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու նպատակով սահմանված ստուգմամբ  կամ ուսումնասիրությամբ հիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի հետ կապված չափանիշը առնվազն 95 տոկոսի փոխարեն սահմանվում է առնվազն 90 տոկոս ։ Միաժամանակ հանվել են մինչև 2018թ․ հունվարի 1-ը գործող հարկային օրենսդրության մասով ՀՀ կառավարության 2017թ․  մարտի 30-ի թիվ 333-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները։

Պարզաբանվող որոշմամբ ընդլայնվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ փոխհատուցվող գումարների մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարիների միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառության շրջանակը , ինչպես նաև հանվում են մինչև 2018թ․ հունվարի 1-ը գործող հարկային օրենսդրության մասով ՀՀ կառավարության 2017թ․ մարտի 30-ի թիվ 333-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները։

 

Հղումը Գործք թերթ 110 համար

Plus
Share