Նորություններ

9 ամսում՝ ավելի քան 2 տրլն դրամ հարկային եկամուտ ու տուրք պետբյուջե

9 ամսում՝ ավելի քան 2 տրլն դրամ հարկային եկամուտ ու տուրք պետբյուջե

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել են 2 տրլն 12.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով իննը ամիսների համար նախատեսված ցուցանիշից՝ 1 տրլն 999.4 մլրդ դրամից ավելի է 13.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով:

 

Միաժամանակ, 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր:

Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 245.6 մլրդ դրամով կամ 13.9%-ով:

 

Հղումը՝ src.am

Plus
Share