Աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներին
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարող են օգտվել մի շարք պետական արտոնություններից, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների, նոր աշխատողների ներգրավման և աշխատողների վերապատրաստման համար աջակցության ծրագրերից։
Impress ընկերությունը պատրաստ է աջակցել Ձեր կազմակերպությանը այս գործընթացում՝ տրամադրելով ամբողջական խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում, ինչպես նաև ներկայացնելով դիմումները համապատասխան պետական մարմիններ:
Եթե դուք զբաղվում եք ծրագրային ապահովման մշակմամբ կամ այլ բարձր տեխնոլոգիական գործունեությամբ՝ դիմեք մեզ, և մենք կօգնենք Ձեզ օգտվել պետության կողմից նախատեսված արտոնություններից։
Ինչպես արդեն նշեցինք այս ծրագրի շրջանակում տրամադրվում է աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում (այ թի) գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝
- - աշխատանքային միգրանտների (օտարերկրացիներ) համար,
- - նոր աշխատողների ներգրավման համար,
- - աշխատողների վերապատրաստման համար։
Եթե ձեր կազմակերպությունում աշխատում են օտարերկրացիներ, որոնք մինչև 2022 թվականի մարտի 1-ը Հայաստանում աշխատավարձ չեն ստացել, ապա կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն նրանց համար վճարված եկամտային հարկի 60%-ի չափով։
Եթե 2025 թվականի հունվարի 1-ից հետո ձեր կազմակերպություն նոր աշխատողներ են ընդունվել, որոնք առաջին անգամ են մուտք գործում բարձր տեխնոլոգիաների ոլորտ, ապա կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն նրանց համար վճարված եկամտային հարկի 60%-ի չափով։
Եթե ձեր աշխատողները վերապատրաստվել են այս ցանկում հրապարակված մասնագիտական կենտրոնների կողմից և ստացել են հավաստագիր, ապա կարող եք ստանալ ֆինանսական աջակցություն այդ աշխատողների համար վճարված եկամտային հարկի 50%-ի չափով։
Պետությունը տնտեսավարող սուբյեկտին աջակցությունը տրամադում է եռամսյակային կտրվածքով ։
Յուրաքանչյուր եռամսյակի գծով աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել այդ եռամսյակի համար հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
2-րդ եռամսյակի համար դիմելու ժամկետներն են հուլիսի 22-ից օգոստոսի 20-ը։
Ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար հայտեր չեն ընդունվելու։
Աջակցությունից օգտվելու համար տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կարող է լիազորել նաև այլ անձի՝ առցանց հայտ ներկայացնելու և փաստաթղթեր ստորագրելու համար։
Անձին հնարավոր է լիազորել 3 եղանակով՝
- - առցանց՝ հայտը ներկայացնելու ընթացքում ավելացնելով նոր օգտատիրոջ,
- - էլեկտրոնային փոստի միջոցով,
- - ֆիզիկապես՝ այցելելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3/3)։
Ներկայացվող պահանջները՝
- - Աջակցությունը տրամադրվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, եթե դիմելու օրվան նախորդող օրվա դրությամբ չունի 100,000 դրամը գերազանցող հարկային պարտավորություն։ Գործունեության տեսակների ամբողջական ցանկը` այստեղ:
- - Աշխատակիցների գծով աջակցություն ստանալու համար այդ աշխատակիցների անհատական տվյալների գրանցման հայտում պետք է նշված լինի մասնագիտության և պաշտոնի կոդը (մասնագիտական աշխատանքների ամբողջական ցանկը՝ այստեղ)։
Հարկ ենք համարում նշել, որ եռամսյակի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի 50%-ը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հայտի հաստատման դեպքում աջակցության գումարը կփոխանցվի տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը։
Օրինակ՝ 2-րդ եռամսյակի աջակցությունը կտրամադրվի մինչև հոկտեմբերի 31-ը։


