Նոր վիդեոհոլովակներ մեր կայքում՝ աշխատանքային պայմանագրերի կնքման փոփոխությունների վերաբերյալ
Հիշեցնում ենք, որ 2026 թվականից ՀՀ-ում աշխատանքային պայմանագրերի կնքումը կիրականացվի միայն թվային ձևաչափով, ինչը նշանակում է, որ էլեկտրոնային ստորագրությունը դառնում է պարտադիր գործիք գործատուների և աշխատակիցների համար։
Այս փոփոխությանն ընդառաջ՝
Իմպրես հաշվապահական ընկերությունը պատրաստել է հակիրճ և պարզ վիդեոհոլովակներ, որտեղ քայլ առ քայլ ներկայացվում է՝
✔ ինչպես ստանալ էլեկտրոնային ստորագրություն
✔ ինչ տարբերակներ կան
✔ ինչ է անհրաժեշտ գործընթացը արագ ու ճիշտ կազմակերպելու համար
Վիդեոհոլովակները նախատեսված են գործատուների, հաշվապահների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ժամանակին պատրաստ լինել նոր կարգավորմանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում ստորև նշված հղումով և սոց․ցանցերում տեղադրված տեսահոլովակներում։
https://impress.am/hy/page/educationalvideos


