Նորություններ

Նախատեսվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ով հարկելուց

Նախատեսվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ով հարկելուց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի օրենքի նախագիծ, որով կառավարությունը հնարավորություն է տալիս, որ միջանկյալ և կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ ևս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձվի:

 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 24-ի նիստում «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ :

 

Ապրանքների՝ հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա եւ բամբակյա գործվածքները, թելերը:

 

Հղումը՝ armenpress.am

Plus
Share