Նորություններ

Հայաստանում մեկնարկել է մի շարք ապրանքախմբերի պարտադիր դրոշմավորման նոր եղանակը

Հայաստանում մեկնարկել է մի շարք ապրանքախմբերի պարտադիր դրոշմավորման նոր եղանակը

     Հայաստանի Հանրապետության կառավարության 06 փետրվար, 2025 թվականի նիստում հաստատվել է մի շարք ապրանքների՝  նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման փուլային ծրագիրը, համաձայն որի՝  նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման առաջին փուլը մեկնարկում է 2025 թվականի մարտի 1-ին։

 

Ապրանքների՝  նույնականացման միջոցներով դրոշմավորումը կարող է իրականացվել նաև մինչև հաստատված ժամկետները։
Ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման դեպքում, հարկ վճարողի կողմից այդ ապրանքների դրոշմավորումը դրոշմապիտակներով չի կարող իրականացվել։

 

       Դրոշմավորումը ներկայացնում է ապրանքի փաթեթավորման վրա հատուկ Data Matrix ծածկագրի մակնշումը և ապրանքների այս միավորի մուտքագրումը տվյալների բազա։ Համակարգի հիմնական խնդիրն է բարձրացնել անվտանգության մակարդակը, էապես նվազեցնել կեղծված և անորակ անալոգաների քանակը։

      Թվային ծածկագիրը երաշխավորում է ապրանքների իսկությունը և որակը։

 

     Պարտադիր դրոշմավորման ենթակա ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ցանկը, ապրանքախմբերի անվանումները կգտնեք՝ հետևելով հղմանը․

https://e-mark.am/storage/PDF/ATGAA-mandatory-01-03-25-ALL.pdf?fbclid=IwY2xjawISB15leHRuA2FlbQIxMAABHVKpRQD7obHBjY96sX_4JSKa-juloa8D9w4gCaQTPeZ8CG-NoRN1N4t3-w_aem_akTx4WpjZtPDznK3nhPvtw
 

Plus
Share