Նորություններ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման դիմումների վերջնաժամկետը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման դիմումների վերջնաժամկետը

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ

 

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ այն հարկ վճարողներն, որոնք հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են 23-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները պետք է ներկայացնեն նշված ժամկետում:

 

Դիմումները լրացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը. 

  •    · բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին,
  •    · դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ,
  •    · պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:
  •  

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ այն շահառուները, որոնք արդեն իսկ ներկայացրել են դիմումներ, սակայն դրանցում ապահովված չեն վերոնշյալ պայմանները, պետք է ճշտված դիմումները ներկայացնեն կրկին մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ։

 

Հղումը՝  ՊԵԿ կայք 

Plus
Share