Նորություններ

Կառավարությունը թույլատրեց աջ ղեկով մեքենաները ներմուծել

Կառավարությունը թույլատրեց աջ ղեկով մեքենաները ներմուծել

Կառավարությունը թույլատրեց մինչև 2019 թ. մարտի 1-ը աջակողմյան ղեկով մեքենաներ ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել և շահագործել

Որոշման նախագիծը կազմվել է ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը՝ աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում:

 

«Որոշման նախագծով սահմանվում է ՀՀ մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաև մինչև 2019 թ. մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծել՝ վերամշակում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով: Նշված ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող տրանսպորտային միջոցները ներմուծել ՀՀ տարածք, մինչև 6 ամսվա ընթացքում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև մաքսազերծելուց հետո հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:

 

Հղումը՝  այստեղ։

Plus
Share