Նորություններ

Հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի

Հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի

Այսօր՝ մարտի 14ին Կառավարությունն ընդունեց որոշում, որով անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դրույթներում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար եկամտային հարկը փոխարինվում է շահութահարկով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ նախագծով սահմանվել է՝ մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու կամ չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու դիմումը ներկայացնում է այլ անձ` նոտարի վավերացրած լիազորագրի և անհրաժեշտ փաստաթղթերի հետ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե օրենքով սահմանված դեպքում նրա համար կենսաթոշակային վճար է կատարվել պետական բյուջե, ինչը հաստատվում է տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ։ Կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն այլևս չի ներկայացնի աշխատած լինելու մասին տեղեկանք», -ասաց Գասպարյանը:

Նախագծով սահմանվում է, որ հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի:

«Մանկատանն ապրող երեխային որդեգրելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը վճարվում է որդեգրողին»,- ասաց փոխնախարարը։

Հղումը ՝armenpress.am 

Plus
Share