Նորություններ

ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատումն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային եղանակով

ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատումն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային եղանակով

 Այսուհետ, պարզեցվելու և ավտոմատացվելու է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը։

  Համակարգի ներդրումից հետո, հարկ վճարողները ռեզիդենտության հաստատման վերաբերյալ դիմումները կներկայացնեն էլեկտրոնային եղանակով։

 

Դիմումի հիման վրա՝ հարկային մարմինը նույն կերպ՝ էլեկտրոնային եղանակով, կտրամադրի ՀՀ ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը։  Տեղեկանքն ունենալու է էլեկտրոնային հսկիչ ծածկագիր և QR կոդ, որի վավերականությունը հնարավոր է ստուգել՝ www.src.am կամ verify.e-gov.am կայքերում մուտքագրելով հսկիչ ծածկագիրը կամ սկանավորելով QR կոդը։

 

Նշված փոփոխությունը միտված է հարկային վարչարարության թվայնացմանը, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար պարզեցված ու թափանցիկ գործընթացների ապահովմանը։

Plus
Share