Նորություններ

ՀՀ-ն կունենա նոր ազգային օպերատոր

ՀՀ-ն կունենա նոր ազգային օպերատոր

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետը՝ ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչել «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին։

2020թ․ հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում արգելվում է շրջանառության մեջ կիրառել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են դեղորայքը, ծխախոտը և կոշկեղենը, որոնք չեն լինի մակնշված համապատասխան նույնականացման միջոցներով։ ՀՀ նորաստեղծ ազգային օպերատորը, համագործակցելով մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորի հետ, տրամադրելու է ՀՀ տնտեսվարողներին ինֆորմացիա մակնշված ապրանքների վերաբերյալ։

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Plus
Share