Նորություններ

Հետաձգվել է էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կիրառումը

Հետաձգվել է էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կիրառումը

Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման պարտադիր պայմանը հետաձգվել է 1 տարով։

 

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

 

Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով, որ դեռեւս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:
Ըստ այդմ՝

 

-  աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը եւ լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),
-  մինչեւ 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։

 

Սահմանվել է նաեւ անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաեւ 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա՝

 

-  գործող աշխատանքային պայմանագրերը մինչեւ 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչեւ 2028 թ. հունիսի 30-ը,


-  ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,


-   ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։


 

Plus
Share