ՀԴՄ-ի աշխատանքի ավտոմատացում
Իմպրես ընկերությունը, հետևելով ժամանակի պահանջներին, առաջարկում է վաճառքների ավտոմատացման տարբերակներ հենց Ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան:
Մենք ավտոմատացնում ենք ՀԴՄ-ի աշխատանքը՝ հաշվի առնելով Ձեր գործունեության առանձնահատկությունները: ՀԴՄ-ի հետ մետկեղ, մենք ավտմատացնում ենք վաճառքի գործընթացները:
Մենք պատրաստ ենք այցելել Ձեր վաճառակետ, տրամադրել անվճար խորհրդատվություն և առաջարկել օպտիմալ լուծումներ Ձեր բիզնես պրոցեսների ավտոմատացման վերաբերյալ:
Փոքր խանութներին և կրպակներին, որոնք կանգնած են լուրջ խնդիրների առաջ կապված ՀԴՄ կտրոնի վրա ապրանքների անունները տպելու հետ, սակայն չունեն միջոցներ համապատասխան ծրագրերի և տեխնիկայի ձեռքբերման համար, մենք առաջարկում ենք ՄՈԲԻՍԵՅԼ հավելվածը, որի միջոցով Դուք հեշտությամբ հավաքում եք վաճառվող ապրանքների տեսականին Ձեր հեռախոսում կամ պլանշետում և տպում ՀԴՄ կտրոնը:
Ծառայության արժեքը՝ սկսած 30.000 ՀՀ դրամից:

Մանրածախ առևտրով զբաղվող փոքր և միջին ձեռնարկություններին մենք առաջարկում ենք ՄԱՆՐԱԾԱԽ հավելվածը: Այն իրականացվում է 1C 8.3 ծրագրի օգնությամբ: ՄԱՆՐԱԾԱԽ հավելվածի օգնությամբ կազմակերպությունները կարող են կիրառել մանրածախ վաճառքում օգտագործվող ժամանակակից մեթոդների և գործիքների ամբողջ արսենալը՝ ստանալ տարատեսակ վճարումներ (կանխիկ, քարտով, նվեր քարտով, բանկային փոխանցման միջոցով), կիրառել բարդ զեղչային համակարգ – ամբողջ կտրոնի մասով և/կամ կոնկրետ ապրանքատեսականու մասով, տրամադրել կուտակային զեղչի քարտեր, կիրառել բոնուսային ծրագրեր, ինտեգրել տարատեսակ սարքավորումներ (օպերատիվ դրամարկղեր, կշեռքներ, սկաներներ, քարտ կարդացող սարքեր և այլն):

Կարող եք կիրառել տարատեսակ մարկետինգային ակցիաներ և թողարկել զեղչային քարտեր: Ծրագիրը տրամադրում է նաև հզոր անալիտիկ գործիքներ հաճախորդների այցելությունների ժամերի, քանակի, գնումների գումարի, կատարված ակցիաների արդյունավետության և այլնի վերաբերյալ:
Մենք նաև համակցում ենք ՀԴՄ սարքերը ՀԾ վաճառակետ, ՀԾ առևտուր և ՀԾ հաշվապահ համակարգերի հետ:


