Նորություններ

Հաշվապահությունում կիրառվող կրկնակի գրացման հեղինակի մասին

Հաշվապահությունում կիրառվող կրկնակի գրացման հեղինակի մասին

1869թ-ին հաշվետարների Միլանյան ակադեմիայի անդամները խնդրեցին մաթեմատիկայի պրոֆեսոր Լյուչինիին դասախոսություն կարդալ հաշվապահական հաշվառման պատմության մասին: Պատրաստվելով դասախոսությանը` Լյուչինին պատահաբար գտավ հին մի գիրք, որը գրված էր ոմն Լուկա Պաչոլիի կողմից: Այդ գրքի բաժիններից մեկը, որը կոչվում էր «Հաշիվների և գրանցումների մասին» տրակտատ, նվիրված էր առևտրի մեջ մաթեմատիկայի կիրառմանը: Այդտեղ ներկայացված էր նաև կրկնակի գրանցման եղանակի սկզբունքը, որն այժմ կիրառվում է հաշվապահության բոլոր համակարգերում։

Ֆրա Լուկա Բարտոլոմեո դե Պաչոլին իտալացի մաթեմատիկոս, ժամանակակից հաշվապահության սկզբունքների հիմնադիրն է։ Լուկա Պաչոլին ծնվել է 1445թ․-ին իտալական Բոլգո Սան Սեպոլկրո քաղաքում: Երբ Լուկան դառնում է 19 տարեկան, տեղափոխվում է Վենետիկ, որտեղ դառնում է առևտրական Անտոնիո դե Ռոմպիազիի օգնականը: Ազատ ժամանակ Պաչոլին սովորեցնում էր դե Ռոմպիազիի որդիներին հաշվետարությանը, և 1470թ․-ին իրենց համար գրում իր առաջին գիրքը` առևտրական մաթեմատիկայի դասագիրք:

Պաչոլին մի շարք գրքերի, աշխատատությունների  հեղինակ է, ինչպիսիք են՝ «Թվաբանության, երկրաչափության, հարաբերությունների ու մասնաբաժինների գումար» (1494), «Աստվածային մասնաբաժին» (1509), «Շախմատի մասին» տրակտատը:

1514 թվականին Պաչոլին որոշ ժամանակով տեղափոխվում է Հռոմ նորընտիր Հռոմի Պապ Լեո X-ի հրավերով։ Այնուհետև վերադառնում է հայրենի Սան Սեպոլկրո, որտեղ էլ մահանում է 1517 թվականի հունիսի 19-ին։

19-րդ դարի կեսերին Պաչոլին մոռացվում է, և նրան հիշում են միայն 1869թ․-ի գտածոյի շնորհիվ: Սակայն որոշ հետազոտողներ նրա «Հաշիվների և գրանցումների մասին» տրակտատը համարում էին կեղծիք, իսկ մյուսներն էլ մեղադրում նրան գրագողության մեջ։

Plus
Share