Նորություններ

Հաշվապահական դասընթաց և աշխատանք

Հաշվապահական դասընթաց և աշխատանք

ԻՄՊՐԵՍ ընկերությունը հրավիրում է մասնակցելու Հաշվապահական Հաշվառման և Հարկային Օրենսդրության երկամսյա դասընթացի:

 

Դասընթացները կանցկացվեն երկու ռեժիմով՝ առկա և հեռավար։

 

Դասընթացներն ընդգրկում են՝

   · Հաշվապահական հաշվառման հիմունքներ,

  •    · Ֆինանսական հաշվետվությունների կազմում,
  •    · Հարկային օրենսդրություն,
  •    · Հարկային հաշվառում,
  •    · Կադրային գործ,
  •    · Հարկային հաշվետվությունների կազմում,
  •    · ՀԾ հաշվապահ 7 հաշվապահական ծրագրի պրակտիկ կիրառություն,
  •    · taxservice.am (հաշվետվությունների ներկայացման համակարգ) և e-Invoicing ծրագրերի պրակտիկ կիրառության հնարավորություն։
  •  

Դասընթացի սկիզբը՝ 1 սեպտեմբեր 2021թ, տևողությունը` 2 ամիս, շաբաթական 3 օր՝ 18:00-ից 20:00-ը (ժամերը կարող են փոփոխվել կախված մասնակիցների նախընտրությունից)։ Դասընթացի իրականացման հասցեն՝ ք․Երևան, Հակոբ Հակոբյան 3/3 (Մերգելյան ինստիտուտ)

 

Խումբը կազմված կլինի սահմանափակ քանակի մասնակիցներից: 

 

Դասընթացի վերջում մասնակիցները կհանձնեն թեստ: Թեստը բարեհաջող հանձնած մասնակիցներին կտրվի վկայական ԻՄՊՐԵՍ ընկերության կողմից: 

 

Արժեքը՝ 40.000 ՀՀ դրամ / ամսական՝ առկա ռեժիմով հետաքրքրված մասնակիցների համար և 20․000 ՀՀ դրամ / ամսական՝ հեռավար ռեժիմով հետաքրքրված մասնակիցների համար։ Գործում են տարաբնույթ զեղչեր։

 

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ռեզյումե՝ career@impress.am հասցեով գրանցվելու համար: 

 

Դասընթացի ավարտին մասնակիցներից լավագույնը կստանա առաջարկ կազմակերպության գրասենյակում հաշվապահի պաշտոնում։

Plus
Share