Հաշվապահական դասընթաց և աշխատանք

ԻՄՊՐԵՍ ընկերությունը հրավիրում է մասնակցելու Հաշվապահական Հաշվառման և Հարկային Օրենսդրության երկամսյա դասընթացի:
Դասընթացները կանցկացվեն երկու ռեժիմով՝ առկա և հեռավար։
Դասընթացներն ընդգրկում են՝
- Հաշվապահական հաշվառման հիմունքներ,
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում,
- Կադրային գործ,
- Հարկային օրենսդրություն,
- Հարկային հաշվառում,
- Հարկային հաշվետվությունների կազմում,
- ՀԾ հաշվապահ 7 հաշվապահական ծրագրի պրակտիկ կիրառություն,
- taxservice.am (հաշվետվությունների ներկայացման համակարգ) և e-Invoicing ծրագրերի պրակտիկ կիրառության հնարավորություն։
Դասընթացի սկիզբը՝ 1 մայիս 2023թ, տևողությունը` 2 ամիս, շաբաթական 3 օր՝ 18:00-ից 20:00-ը (ժամերը կարող են փոփոխվել կախված մասնակիցների նախընտրությունից)։
Խումբը կազմված կլինի սահմանափակ քանակի մասնակիցներից:
Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի վկայական ԻՄՊՐԵՍ ընկերության կողմից:
Արժեքը՝ 40.000 ՀՀ դրամ / ամսական՝ առկա ռեժիմով հետաքրքրված մասնակիցների համար և 20․000 ՀՀ դրամ / ամսական՝ հեռավար ռեժիմով հետաքրքրված մասնակիցների համար։ Գործում են տարաբնույթ զեղչեր։
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ռեզյումե՝ career@impress.am հասցեով գրանցվելու համար:
Դասընթացի ավարտին մասնակիցներից լավագույնը կստանա առաջարկ աշխատելու կազմակերպության գրասենյակում հաշվապահի օգնականի պաշտոնում։