Նորություններ

Հարկային ուղեցույցներ՝ զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ

Հարկային ուղեցույցներ՝ զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ

ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ: Երկու ոլորտներում կատարվող գործարքները և հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով:

Ուղեցույցները մշակվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից` ՊԵԿ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում: Հարկ վճարողների հետ կազմակերպված քննարկումներից հետո վերջնական տարբերակում հաշվի են առնվել նաև նրանց առաջարկները` ուղեցույցներն ավելի ընկալելի դարձնելու համար ոլորտի հարկ վճարողներին:

 

Մանրամասները` տեսանյութում:

Հղումը՝  ՊԵԿ կայք

Plus
Share