Նորություններ

Գնումների գործընթացի կարգավորման նախագիծ

Գնումների գործընթացի կարգավորման նախագիծ

ՀՀ ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ, 77 «կողմ», 5 «դեմ» և 15 «ձեռնպահ» ձայներով, ընդունեց «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով սահմանվում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգը:

«Հիմնական նպատակը, որ դրել էինք, հանրային վերահսկողության իրականացնումն է գնումների գործընթացի հանդեպ: Օրենքի ընդունումից հետո գնման գործընթացին մասնակցած, բայց չհաղթած մասնակիցը կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը, ՀԿ-ները, որոնք մասնագիտացված են այդ գործընթացում, կկարողանան պայմանագրի կատարման, կառավարման շրջանակում հանրային հսկողություն իրականացնել բոլոր այն գնումների դեպքում, որտեղ բազային միավորը պայմանագրի գնի դեպքում գերազանցում է»,- նախագծի ներկայացման ընթացքում ասաց համահեղինակ Գևորգ Պապոյանը:

 

Հղումը՝ armenpress.am

Plus
Share