Նորություններ

Ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կազատվեն եկամտային հարկից

Ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կազատվեն եկամտային հարկից

Հարկային նոր օրենսգրքի նախագծով ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կազատվեն եկամտային հարկից: Ինչպես հաղորդում է  ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը, այս մասին հայտնել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ անշարժ գույքի մասով, ըստ էության, երկու հիմնական փոփոխություն է առաջարկվում, առաջինը՝ այն, որ ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները առաջարկվում է առհասարակ ազատել եկամտային հարկից, երկրորդը՝ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ֆիզիկական անձանց մոտ կենտրոնացել են բավական շատ հողակտորներ, որոնք ձեռնարկատիրական նպատակներով չեն օգտագործվում:

Պատճառներից մեկն էլ, փոխնախարարի կարծիքով, այն է, որ երբ ֆիզիկական անձինք իրենց հողակտորները վաճառում են ձեռնարկատիրական միավորներին՝ կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և այլն, այստեղ առաջանում է գնողի մոտ 10 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորություն: Սա, ըստ Պողոսյանի, չի խրախուսում հողը ձեռնարկատիրական նպատակներով ձեռք բերելու և օգտագործելու գործընթացը:

 

Հղում՝ Կառավարության ֆբ էջ

shantnews.am

 

 

Plus
Share